Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/636

Այս էջը հաստատված է

6 Իտալացի ողբերգակ Էրնեստո Ռոսսին Թիֆլիս է ժամանել 1890 թ․ մայիսի 26-ին։ Երկաթուղային կայարանում նրան դիմավորելու մասին հաղորդումը տե՛ս Մշ, 1890, № 59։

7 Ռոսսիի մասնակցությամբ Շեքսպիրի «Համլետի» առաջին բեմադրությունը Թիֆլիսում տեղի է ունեցել 1890 թ. մայիսի 30-ին։


ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ․․․

(էջ 260)

Տպագրվել է Հր, 1916, 8 հունիսի, № 126, այնուհետև՝ ԵԺ VI, 224-225։

Արտատպվում է Հր-ից։

Ունեցել է արձագանքներ։ Հոդվածներ են տպագրվել՝ Հր, 1916, 9 հունիսի, № 127 (ստորագրված՝ Ա. Շահխաթունյան), 24 հունիսի, № 139 (անստորագիր), 18 սեպտեմբերի, № 208 (ստորագրված՝ Ա. Թ.)։

Վրաց ժողովրդի նկատմամբ բարեկամական տրամադրությամբ այս հոդվածն աղերսվում է նույն ժամանակներում գրված «Վրաստանի համար (հոդվածի փոխարեն)» բանաստեղծությանը (տե՛ս սույն հրատարակություն, հ. 1, էջ 286)։


ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ Ղ. ԱՂԱՅԱՆԸ

(էջ 262)

Գրված է Ղ․ Աղայանի մահվան 5-րդ տարեդարձի առթիվ։ Տպագրվել է Հր, 1916, 19 և 21 Հունիսի № № 135 և 136, այնուհետև՝ ԹՔ, էջ 372-378, ԵԺ IV, 358-364։

Արտատպվում է Հր-ից։

1 Հիշյալ հոդվածի ինքնագիրն այժմ պահվում է ԳԱԹ Ղ․ Աղայանի ֆոնդ, № 74։ Տպագրվել է ՍԳ, 1941, № 3, էջ 43-46։

2 Խոսքը «Արություն և Մանվել» վեպի մասին է, որը լույս է տեսել Թիֆլիսում, 1867 թ.։


ՊԵՏՔ է ԸՆԴՈՒՆԵԼ

(էջ 269)

Տպագրվել է Հր, 1916, 7 հուլիսի, № 149, այնուհետև՝ ԵԺ IV, 364։

Արտատպվում է Հր-ից։