է եղած, անցյալ դարու հիսնական թվականներին Կովկաս եղած ժամանակ Ախվերդյանի մոտ տեսել է Սայաթ-Նովայի երգերի տետրակը, նրա միջոցով ծանոթացել Սայաթ-Նովայի հետ և երգերից մի քանիսը թարգմանել, հիացմունքով է խոսում մեր Սայաթ-Նովայի երգերի բնավորության վրա[1])։
Ասում է՝ Սայաթ-Նովայի երգերի բնավորության մասին ընդհանրապես խոսելով, դժվար թե սխալվեմ, եթե ասեմ, որ նրանք իսկի նման չեն ոչ հարևան ցեղերի երգերին, ոչ էլ էն երգերին, որ եկել են Արևելքից, թեև հիշեցնում են նրանց։ Էսպես, օրինակ, կովկասյան բոլոր լեռնական ժողովուրդների երգերի ոգին ռազմական է։ Ձին ու թուրը, սերն ու վրեժը, արյունն ու սպանվածի դիակի վրի ողբն են նրանց երգերի հատկանիշները։
Սայաթ-Նովան հեռու է կռվից, Քուրդիստանի լեռներում ապրող Վանա հայերի ռազմական ոգին չէր կարող նրան ոգևորել, նրան, որ ծնվել էր Թիֆլիս, ուր, օտարության մեջ, հայերն առել էին ուրիշ բնավորություն, ուրիշ ուղղություն։
Թաթարական երգերում պատմվածքը վերջին տեղը չի բռնում։ Նրանցից շատերը լեգենդի բնավորություն ունեն, շատերն էլ կարծես թե ինչ-որ անհայտ ժամանակներից եկած ու անհայտ երգիչների երգած՝ երկար պոեմների հատվածներ են, ինչպես օրինակ Քեոռ-Օղլու և իր ձիու երգը։
Սայաթ-Նովան, ընդհակառակը, զուտ քնարական բանաստեղծ է, և, թերևս, մեր ժամանակի հասկացողությամբ, չափազանց անհատական։
Վրացական երգերում մեծ տեղ է բռնում սերը, քեֆը և երբեմն անհույս տխրությունը, բայց նրանք կարծես հենց նրա համար են, որ ինքը երգողն էլ, իր լսողներն էլ միառժամանակ, գինու օգնությամբ, մոռանան ամեն ցավ ու դարդ, ու նրանց հնչյունների մեջ գտնեն մխիթարություն։
Սայաթ-Նովան, ընդհակառակը, մխիթարություն չի ուզում․ նրան ավելի դուր է գալիս, երբ ծիծաղի տակ արցունք
- ↑ "Кавказ", 1851, № № 1, 8.