3 Իհարկե, 1887 և 1908 թվականների միջև ձգված է ոչ թե 30, այլ ընդամենը 21 տարի։ Հնարավոր է, որ այստեղ գործ ունենք պարզ շփոթության հետ, սակայն, եթե նկատի ունենանք, որ «երեսուն տարի հետո էլ» բառերը գալիս են բանավոր խոսքից, կարելի է մտածել նաև, որ Թումանյանը պարզապես կլորացրել է երկու տարեթվերի միջև ընկած ժամանակահատվածը։ Եվ, թերևս, այդ է պատճառը, որ նախորդ հրատարակություններում հրատարակիչները ուղղում չեն տվել։
4 Վահան Տերյան, Մթնշաղի անուրջներ, Թիֆլիս, 1908։
5 Ակնարկում է 1915 թ. հայերի ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում։
1917
ПОЭЗИЯ АРМЕНИИ ԳՐՔԻ ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
(էջ 304)
Տպագրվել է Հր, 1917, 7 փետրվարի, № 28, այնուհետև՝ ԹՔ, էջ 402-410, ԵԺ IV, 383-390.
Արտատպվում է Հր-ից։
1 «Поэзия Армении» под редакцией Валерия Брюсова, М., 1916.
2 Գիրքն այդ ժամանակ երկրորդ տպագրություն չունեցավ։
3 Տե՛ս Սայեաթ-Նօվայ․․․ Գ. Ախվերդյանի հրատարակություն, էջ 93, ԺԸ երգի առաջին տողն է։
4 Նույն տեղում, ԺԸ երգի 5-րդ տողի առաջին հատվածն է։
5 Նկատի ունի իր «Քուչակ Նահապետի և Սայաթ-Նովայի ռուսերեն թարգմանության առիթով» հոդվածը։
6 Հր-ում, ինչպես նաև հետագա երկու հրատարակությունների մեջ, այս բառից հետո կան նաև «և թե բարդին» բառերը, սակայն Հր-ի իր սեփական օրինակում, որը պահվում է ԹԹ, № 926, Թումանյանն այդ բառերը ջնջել է և տողատակ գրել․ «Ուղղած, հանած հետևյալ համարում»։
7 Գևորգ Ասատուրի թարգմանությամբ տողն ունի հետևյալ կերպարանքը. «Ավթանդիլին տեսնողն ասաց. «Հալվե է իսկ, եդեմական» (տե՛ս Շոթա Ռուսթավելի, Ընձենավորը, Երևան, 1966, էջ 15)։
8 Սայեաթ-Նօվայ․․․ Գ. Ախվերդյանի հրատարակություն, էջ 93, ԺԸ երգի 16-րդ տողն է։
9 Նույն տեղում, էջ 70, Թ երգի 19-րդ տողն է։
10 Նույն տեղում, նույն երգի 20-րդ տողն է։