Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/642

Այս էջը հաստատված է

ժողովը, որ պիտի կայանար մարտի 5-ին քաղաքային դումայի դահլիճում, հետաձգվեց անորոշ ժամանակով»։


ՀՍԿԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

(էջ 317)

Տպագրվել է Հր, 1917, 7 մարտի, № 49, «Հեղաշրջումը Ռուսաստանում» ընդհանուր խորագրի տակ, այնուհետև, կրճատումներով՝ ԹՔ, էջ 412-415, ԵԺ IV, 392-394։

Հր-ի հաջորդ համարում (№ 50) Թումանյանը տպագրել է ուղղում. «Դուրս եկավ, որ ռուսական փեչը, որին նա կպած էր էնքան տարի․․․» պարբերությունը դարձրել է. «Դուրս եկավ, որ ռուսական փեչր, որին կպած էր ռուսական Իլիան էնքան տարի»։ Այս ուղղումը կա Հր–ի № 49-ի ԹԹ պահվող օրինակում։

Տպագրվում է Հր-ի № 49-ի հեղինակի սեփական օրինակից։

1 Նկատի ունի փետրվարյան հեղափոխությունը։

2 Ըստ երևույթին Թումանյանը մտադիր է եղել իր ձեռքի տակ եղած բիլինաներից ստեղծել մի ամբողջական փոխադրություն, և այս հատվածը այդ փոխադրության մեզ հասած բեկորն է։ Բանաստեղծի հիշատակած «Исцеление Ильи Муромца» բիլինայում հիշատակություն կա հսկայի ամբողջ երեսուն տարի վառարանի վրա ընկած լինելու մասին։

«Он сидел-то на печеньке-то тридцать лет.
Не имел при себе он как ведь рук. не ног․․․»

(տե՛ս «Былины» Ленинград․ 1957, էջ 64)։ Նմանօրինակ հատված կա նաև «Илья Муромец в селе Корочарово» բիլինայում.

«Сиднем сидел Илья Муромец
Крестьянский сын.
Сиднем сидел цело тридцать лет․․․»

(տե՛ս «Былины». С. Петербург, 1911, էջ 25)։

3 Մինչև այստեղ Թումանյանը պատմում է «Илья Муромец в селе Корочарово» բիլինայի բովանդակությունը։

4 Մուրոմցի Իլիան հոր օրհնությունը խնդրում է «Илья Муромец под Черниговом» բիլինայում (տե՛ս Былины С․ Пб․, էջ 32)։

5 Ազատ թարգմանությունն է «Илья Муромец под Корочаровом» բիլինայի հետևյալ հատվածի.

«Я на добрыя дела тебе благославленье дам,
А на худые дела благославленье нет․