Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/648

Այս էջը հաստատված է

Հավատա՞լ արդյոք, որ ռուսներն այդքան հեշտ կարող են թողնել իրենց գրաված վայրերը և Կովկասը։

Հավատա՞լ արդյոք, որ ռուսները միայն ցարերի կամքով էին Կովկաս գալիս, և այժմ, երբ այդ կամքը չկա, վերադառնում են տուն։

Մի՞թե Ռուսաստանը միայն մի ռետինե զանգված է, որին ձգել էին այնքան շատ և այժմ ազատ մնալով, կծկվում է ետ, թ՞ե ռուս ժողովրդի այդ պատմական առաջընթացն՝ ուներ իր ներքին, ժողովրդի մեծ ոգով պայմանավորված, իմաստը։

Կովկասի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի նվաճման ժամանակ ռուս լավագույն մարդիկ այն միտքն էին հայտնում, որ Ռուսաստանը կոչված է այդ երկրներում ստեղծել քաղաքացիական ազատ կյանք, արդար իրավակարգ և լինել կուլտուրայի և լուսավորության կրողը։

Ի՞նչ եք կարծում, այդ բոլորը միայն դատարկ ֆրազնե՞ր էին, և մենք, որ մինչև այժմ հավատում էինք, սխալվե՞լ ենք։

Ռուսաստանն ավելի քան մի հարյուրամյակի ընթացքում միլիարդներով փող է գործադրել և անհամար հերոսական պատերազմներում միլիոնավոր կյանքեր զոհաբերել և ստեղծել լայնածավալ մի պետություն, որ այժմ դարձել է ռուսական մեծ հանրապետություն։

Ի՞նչ եք կարծում՝ ոչ մի կապ չկա՞ այն միլիոնավոր ոուս մարդկանց և այժմյան ռուսների միջև։ Եվ մեր օրերի ազատ ռուս մարդիկ, որ դեռևս կանգնած են պատմական եղբայրական շիրիմների վրա, մի՞թե այժմ հրաժարվում են իրենց ժառանգությունից, Արևելքում իրենց գրաված դիրքից և իրենց ազգային մեծ միսիան կատարելուց։

Մի՞թե այդ երրորդ Հռոմի անկումը ցավով չի արձագանքվում նրա զավակների սրտերում և մեծ հայրենիքը պաշտպանություն չի գտնի իր բազմահազար գնդերի կողմից և չի ստեղծվի նոր հզոր շարժում Ռուսաստանի մեծության, ազատության ու պատվի պաշտպանության համար։

ЧТО МОЖЕТ ДЕЛАТЬ ГРУЗИЯ?

(էջ 348)

Տպագրվել է «Республика» օրաթերթ, 1918, 11 մարտի, № 194, որտեղից և արտատպվում է։

Թարգմանություն

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ է ԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԸ

Որպեսզի կարողանանք պատասխանել այն հարցին, թե մեր երկրի այսօրվա տագնապալից դրության պայմաններում ինչ կարող է անել Վրաստանը, հարկավոր է առհասարակ մի հայացք գցել այն բանի վրա, թե ինչ վիճակում էին Անդրկովկասի երեք գլխավոր ժողովուրդները՝ վրացիները