Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/649

Այս էջը հաստատված է

վրացիները, հայերը և մուսուլմանները ռուսական հեղափոխության ժամանակ։

Ասում եմ՝ վրացիները, հայերը և մուսուլմանները, քանի որ այս հերթականությամբ են տեղ գտել նրանք ռուսական հեղափոխական շարժման մեջ։

Վրացին, ապրելով իր հարազատ հողում և վաղուց դավանելով սոցիալիստական գաղափարներ, կարողացել է ստեղծել իր սոցիալ-դեմոկրատական զորաբանակը, տվել է նշանավոր սոցիալիստ գործիչներ և ակտիվ դեր է խաղացել ռուսական հեղափոխության մեջ։

Թուրքերը՝ թաթարական տարրերը, միջնադարյան ժողովուրդ էին, որոնք դեռևս գտնվում էին կրոնի ազդեցության տակ և իրենց բոլոր ցեղերին տալիս էին մեկ անուն՝ մուսուլմաններ։ Ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ մեր պատմաբանները «քրիստոնյա ժողովուրդ» ասորիներին և ուրիշների։

Այսպիսով՝ վրացիներն ու մուսուլմաններն Անդրկովկասում կազմում էին երկու թևերը, իսկ հայերը գտնվում էին նրանց միջև։

Մի կողմից հայը սոցիալ-հեղափոխական կապեր է հաստատել վրացու հետ, մյուս կողմից ունեցել է ազգային-ցեղական բախումներ մուսուլմանական տարրերի հետ։

Այսպիսով հայը եղել է մի տեսակ «գաղափարական միջանցուկ հոսանքի» մեջ։ Գաղափարապես թույլ հայերից շատերը այդ միջանցուկ հոսանքից հարբուխ են ստացել, շփոթվել են, իրար են խառնվել, և կազմել մի անորոշ, խառնիճաղանջ ամբոխ, որը փռշտում է մերթ նեղ ազգային, մերթ սոցիալիստական ձևով։ Այդ փռշտոցը միշտ էլ պատճառ է դառնում թյուրիմացությունների և վեճերի այն մասին, թե ո՞վ է նա՝ այդ փռշտացողը, սոցիալի՞ստ է, թե՞ ազգայնական, իսկ առողջ տարրը՝ սոցիալիստական, թե ազգային, ծանր դրամա է ապրում։

Եվ այն ժամանակ, երբ վրացիների մեջ շարժմանը տոն տվողը սոցիալիզմն է, թաթարների մեջ՝ մուսուլմանականությունը, հայերի մեջ հայկական արյունոտ հարցն է՝ Հայաստանի մասին, որը, խառնվելով սոցիալիզմի հետ, արդեն դարձել է ազգային-ողբերգական դրամա։

Այսպիսով՝ այս պատմական ծանր պահին կովկասյան երեք ժողովուրդներից գլխավորը վրաց ժողովուրդն է, որն իր վրա առավել մեծ ուշադրություն է բևեռում, և նրան ու նրա երևելի գործիչներին վիճակվել է խաղալ կովկասյան Համլետի դժբախտ դերը, դերը մի ուժի, որ կոչված է կովկասյան կյանքը գցել իր շավղի մեջ։

Վրաստանը, թեև ջարդված ու քայքայված, բայց իր ինքնատիպ ազգային ոգով, XIX դարի սկզբին մտավ ռուսական պետության կազմի մեջ։ Նա անմիջապես սկսեց ամրանալ, զարգանալ, թեև ոչ ազգային հողի վրա, և ապրել, եթե ոչ ազատ քաղաքական կյանքով, ապա գոնե իր քաղաքացիական