և վերածննդի գաղափարը, առաջին համաշխարհային պատերազմի և Ռուսաստանում ծավալված քաղաքացիական կռիվների տարիներին, եղել է. հայրենասեր բանաստեղծի իղձն ու նպատակը, և Հայրենակցական միություններն ու դրանց կենտրոնական խորհուրդն էլ, որոնց կազմակերպիչն ու նախագահն է եղել նա, առավելապես ծառայել են հենց այդ նպատակին,
Գրված է 1918 թ. մինչև օգոստոսի 22-ը:
Ձեռագիրը չի պահպանվել:
ԹԹ № 42 թղթապանակում, որպես նմուշ, պահվում է ռուսերեն մեքենագիր օրինակը, որի վերին ձախ անկյունում դրված է Հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի երկլեզու (ռուսերեն և հայերեն) շտամպը, իսկ ներքևում կլոր կնիքը։ Այս օրինակի վրա նախագահի ստորագրությունը չկա, կա քարտուղարի՝ Հ. Համբարձումյանի ստորագրությունը,«Великому» բառից հետո տեղ է թողնված այս կամ այն ժողովրդի անունը գրելու համար։ Այս օրինակում բաց թողնված տեղում ձեռքով գրված է «Русскому»։
Տպագրվում է առաջին անգամ։
Ստորև բերում ենք հայերեն թարգմանությունը։
ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած բարդ իրադարձությունների հետևանքով հայ խաղաղ բնակչությունը, թողած իր տաքուկ բները, զրկված ապրելու միջոցներից, դատապարտված կործանման, սովից ու ցրտից հալածված, բռնել է գաղթականության կորստաբեր ուղին և, բախտի քմահաճույքին հանձնված, կործանվում է համաճարակներից, հալածանքներից և բազմաթիվ այլ աղետներից։
Ժողովրդի կործանման առաջն առնելն ու նրան իրական օգնություն ցույց տալը, վեր է իր՝ բազմաչարչար հայ ժողովրդի, ուժերից ու միջոցներից։
Եվ այդ պատճառով Հայ հայրենակցական միությունների կենտրոնական խորհուրդը, արտահայտելով Անդրկովկասյան երկրամասի հայկական բոլոր գավառների կամքը, դիմելով լուսավորյալ մեծ պետություններին և ժողովուրդներին, հաստատ համոզված է, որ այս դժվար րոպեին, նրանք չեն ցանկանա լինել հայերի արյունոտ ողբերգության և կործանման անտարբեր դիտորդներ, և հանուն հումանիզմի ու մարդասիրության չեն մերժի գալ օգնության այն ժողովրդին, որն ապացուցել է իր ընդունակությունը՝ կուլտուրայի և առաջադիմության մեջ։
Ուստի Միությունների միությունը սրանով ի դեմս նրա կառավարության, դիմում է ռուս մեծ ժողովրդին և թախանձագին խնդրում՝ հնարավորին