Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/654

Այս էջը հաստատված է

չափ նյութական և բարոյական օգնություն ցույց տալ կործանվող ժողովրդին։

Նախագահ՝

Քարտուղար՝ Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՊԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԵՏ

(էջ 356)

Տպագրվել է Մշ, 1918, 12 սեպտեմբերի, № 183, այնուհետև, առանց «Եվ ահա Գերմանիան, որ այնքան անսպասելի հայտնվել է մեր երկրում․․․» տողով սկսվող հատվածի (մինչև վերջ) ԵԺ VI, 236-238։

Արտատպվում է Մշ-ից։

1 Տե՛ս «Հայկական հարցն ու իր լուծումը» հոդվածի առաջին և երկրորդ ծանոթագրությունները։

2 Քաղաքական բարդ իրադարձության մեջ, երբ ամեն վայրկյան վտանգ էր սպառնում ոչ միայն հայ ժողովրդի ինքնությանը, այլև ֆիզիկական գոյությանը, Թումանյանը որոշ հույսեր է կապել նաև Գերմանիայի հետ, մանավանդ այն բանից հետո, երբ ռուսական զորքերը Արևմտահայաստանում գրաված իրենց դիրքերից հետ քաշվեցին (տե՛ս «Открытое письмо Сергею Городецкому» հոդվածը), թեև այնպիսի իրադարձություններ, որպիսին էր, օրինակ, Ղարաքիլիսայի ճակատամարտը՝ 1918 թ. մայիսին, խորապես հիասթափեցրել են բանաստեղծին։ Այս կապակցությամբ Զաքար Բաշինջաղյանը (նկարչի որդին) իր հիշողությունների մեջ գրում է. «Խոսելով գերմանական պարետի կեղծ խոստումների մասին, Թումանյանը զայրույթով ասաց.-Քաղաքակիրթ բարբարոսները շատ վտանգավոր են։ Նորից հայ ժողովուրդը թափառում է,-ասես ամփոփելով մտքերը, խուլ ձայնով ասաց Թումանյանը ու լռեց․․․» (տե՛ս ԹԺՀ, էջ 745)։

Այս հոդվածը դրված է հույսի և հիասթափության տարուբերումների այդ օրերին։


ՎԵՐՋԻՆ ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(էջ 358)

Տպագրվել է ԺՁ, 1918, 14 նոյեմբերի, № 60, որտեղից և արտատպվում է։ Տպագրվել է նաև ռուսերեն՝ «Кавказское слово», 1918, № 244։

1 Ազգերի լիգան հիմնադրվել է 1919 թ., Փարիզի հաշտության կոնֆերանսում։ ԱՄՆ-ի պրեզիդենտ Վ. Վիլսոնը խոստացել է «մեծ տերությունների