Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/656

Այս էջը հաստատված է

1 Ղ. Ալիշանի «Հայ հայրենիք» բանաստեղծության 37-38-րդ տողերն են (տե՛ս Նուագք հ. Ղևոնդա Մ. Ալիշանէան Մխիթարեան վարդապետի, Գ., Վենետիկ, 1867, էջ 276)։


1919

ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵԻՆ

(էջ 370)

Տպագրվել է ԺՁ, 1919, 21 հունվարի, № 18, որտեղից և արտատպվում է։

1 Տիցիան Տաբիձեի հրապարակական նամակը, որը վերնագրված է «Հովհաննես Թումանյանին», տպագրվել է վրացական «Սաքարթվելո» թերթի 1919 թ. № 1-ում, իսկ դրա թարգմանությունը, ԺՁ թերթի 1919 թ. հունվարի 10-ի № 6–ում։


ՊԱՏԱՍԽԱՆ ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻԶԵԻՆ

(Էջ 370)

Գրված է 1919 թ․ հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, ի պատասխան Տիցիան Տաբիձեի Թումանյանին ուղղված հրապարակական նամակի, որը տպագրվել է նախ վրացական «Սաքարթվելո», («Վրաստան») թերթի 1919 թ. № 1-ում, ապա, թարգմանաբար՝ ԺՁ, 1919, 10 հունվարի, № 6։

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Թֆ, № 233։

Առաջին անգամ, որոշ կրճատումներով, հրատարակել է Ա. Ինճիկյանը (տե՛ս ՍԳ, 1962, № 3, էջ 110-113, այնուհետև, նույնպիսի կրճատումներով և խմբագրական միջամտություններով՝ ՈւՀ 2, էջ 397-402)։

Տպագրվում է ինքնագրից[1]։

  1. Հատորը վաղուց պատրաստ էր, երբ «Գրքերի աշխարհ» թերթի 1991 թ. հունվարի 27-ի թիվ 4-ում (261) մի փոքրիկ նախաբանով հրատարակվեց Թումանյանի այս պատասխանը Տիցիան Տաբիձեին։ Այստեղ, իսկապես, վերականգնված են նախորդ հրատարակություններում բաց թողնված երկու պարբերություն, սակայն քանի որ, ըստ երևույթին, տպագրված է ո՛չ ինքնագրից, այլ դրանից արտագրված մի օրինակից (պատահական չէ, որ հրատարակիչը չի հիշատակում ինքնագիրը), ապա այս անգամ էլ բնագրի մեջ սպրդել են բավականաչափ շատ վրիպակներ, չեն տպվել հեղինակի ջնջած բառերն ու միտքը մի այլ ձևով ևս շարադրելու փորձերը, ինչպես նաև երկու պարբերություն ամբողջովին․ դրանցից մեկը [«Մի արատ, որից ազատ չեն»․․․ բառերով սկսվող և «ալտրուիզմով»] բառով ավարտվող ջնջված պարբերությունն է, որն իհարկե պարտադիր չէր հանրամատչելի տեքստ հրատարակողի համար, մյուսը՝ «Դաշնակից պետությունները դեռ պատերազմը չեն վերջացրել» տողով սկսվող և «ապահովություն պիտի տան փոքր ազգերին» տողով ավարտվող պարբերությունը, որի հրատարակությունը պարտադիր է բոլոր հրատարակիչների համար։ Այնպես որ Թումանյանի Տիցիան Տաբիձեին գրած պատասխանի լիակատար և ճիշտ բնագիրը սույն հրատարակությունն է և ո՛չ «Գրքերի աշխարհ» թերթում հրատարակվածը։