Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/657

Այս էջը հաստատված է

1 Նկատի ունի իր «Տիցիան Տաբիձեին» երկտողը (տե՛ս ԺՁ, 1919, 21 հունվարի, № 18)։

2 Խոսքը Տաբիձեի նամակի հետևյալ պարբերության մասին է. «Ես և այն վրացի բանաստեղծները, որոնց Դուք ճանաչում եք, Ձեզ պատվելու մեջ միացած, մտածում ենք, որ կկտրվի պատերազմը սկսող ձեռքը... Հայաստանի ժողովուրդն էլ կազատվի Աղասֆերի ճանապարհից և Ձեր ու մեր նման հարգելի բանաստեղծներով լուսավորված ճանապարհը կմնա Ձեր խաղաղ սահմաններում»։

Ստորև բերում ենք Տիցիան Տաբիձեի նամակի հայերեն թարգմանությունը, ԺՁ-ից։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Քաղաքականությունը Վրաստանի և Հայաստանի բախտի վճիռը հանձնեց արյունոտ սրին, մինչև որ դեմոկրատիան սպառեց խաղաղ ճանապարհով հաշտության ձգտելու բոլոր միջոցները, սակայն դեմոկրատական սրից էն կողմն էլ խոսում է բանաստեղծությունը։

Ձեզ ճանաչում է վրացի հասարակությունը ինչպես բանաստեղծի և հայրենասերի։ Ոչ ոք ավելի իրավունք չունի Հայաստանի ժողովրդի անունից խոսելու, ինչպես Դուք, և ոչ ոքի՛ ձայնը չի լինի այնպես ճշմարիտ և բարձր, ինչպես լուսավորված բանաստեղծինը և հայրենասերինը։ Դուք, ինչպես բանաստեղծ, այս իրավունքը ստացաք զգացված երգերով և իբրև հայրենասեր, երբ յոթը զավակներիդ օրհնեցիք պատերազմի դաշտը ուղարկելիս ընդդեմ թուրքերի։ Դուք այն ժամանակ հավատում էիք պատերազմի նպատակին և գիտեիք, որ ամեն մի պատերազմից պիտի հաղթող դուրս գա ճշմարտությունը և կուլտուրան։

Բայց դեռ չէր վերջացել պատերազմը Թուրքիայի հետ, որ նոր պատերազմ սկսվեց այժմ վրացիների հետ. մենք հավատում ենք, որ չի գտնվի