մի ուրիշ հայ, որին այնպես տխրեցներ այս պատերազմը, ինչպես Ձեզ։
Բացի նրանից, որ Ձեր մեջ խոսում է բանաստեղծի բարեծննդությունը, Դուք առաջինը վճիռ դրիք Կովկասի ապագայի համար։
Սա հեղափոխության ձեր գնահատումն էր, որի մեջ Դուք հաստատում էիք, որ Վրաստանը Կովկասի Ֆրանսիան է, ենթադրում էիք հանձինս Ֆրանսիայի հեղափոխության պաֆոսը և բարեծննդության բանաստեղծությունը։
Մի քանի օր առաջ, մինչև պատերազմը կսկսվեր, Դուք ինքներդ առաջինը գրեցիք հաշտեցուցիչ խոսք Վրաստանի սահմանների մասին։
-Այո՛, Վրաստանի մասին։
Միայն բանաստեղծն ազգային արժեքի իսկական զգացմունք ունի, և այս պատճառով էլ Դուք պիտի այս խոսքն ասեիք։
Հիմա էլ, երբ ռազմաճակատում պատերազմ է և Մակեդոնիայի ուրվականով երկյուղ է ներշնչում ապագային, և անհնար է առանց կրքի խոսելը, գոնե Դուք ցույց կտաք այս համարձակությունը և կասեք սովորական ճշմարտությունը։
Վրաստանը դարերի ընթացքում հաստատեց իր բարեծննդությունը և անընդհատ ավանդապահությամբ պահպանեց իր ստրկության մեջ էլ ուրիշ ազգության պատվով վերաբերվելու, եթե նա հալածանքի և նեղությունների է ենթարկված։ Վրաստանի դեմոկրատիայի առաջնորդներն էլ ծերացան միջազգայնության (ինտերնացիոնալի) մաքրության պահպանության մեջ և այսօր էլ արդարացնում է վրացի դեմոկրատիան իր անձնապաշտպանությունը նույնիսկ պատերազմով։
Բայց սա էլ որ փոխվի և եկեղեցիներում լսվի անեծքը՝ վրաց բանաստեղծությունը իր անձի պաշտպանությամբ բարձր կլինի: Եվ ազգային արժեքի գիտակցությամբ մեղապարտների գործը չի խառնի ազգի հավիտենական սրբության հետ։
Այն վկայելու, որ բարեծննդությունը մշտապես պիտի գնահատվի, Ձեզ հետ զրուցելու, Ձեր գրածը մտաբերելու մասին այս հիշում է:
Ես և այն վրացի բանաստեղծները, որոնց Դուք ճանաչում եք, Ձեզ պատվելու մեջ միացած, մտածում ենք, որ կկտրվի պատերազմը սկսող ձեռքը, Հայաստանի ժողովուրդն էլ կազատվի Աղասֆերի ճանապարհից, և Ձեր ու մեր նման հարգելի բանաստեղծներով լուսավորված ճանապարհը կմնա Ձեր խաղաղ սահմաններում։