Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/663

Այս էջը հաստատված է

ՎՐԱՑ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

(էջ 400)

Տպագրվել է վրացերեն վրաց Գրական ընկերության հրատարակած՝ «Պոեզիայի օր» թերթի, 1920 թ. մայիսի 7-ին:

Հայերեն տպագրվել է ԵԺ IV, 424։

Արտատպվում է ԵԺ IV-ից։


СВЕТЛЫЕ СТРАНИЦЫ

I

(էջ 400)

Տպագրվել է ռուսերեն «Братство», 1920, № 1, էջ 12-13։ Դատելով տպագրված նյութերից՝ հանդեսը լույս է տեսել մայիսի վերջերին։

ԳԱԹ, Թֆ, № 231 պահվում է հայերեն սևագիր-ինքնագիրը, որն ըզգալիորեն տարբերվում է ռուսերեն տպագրված տեքստից։

Հայերեն թարգմանությունն առաջին անգամ հրատարակվել է ԽՀ, 1938, 23 մարտի, № 67, հետևյալ ծանոթությամբ. «Հովհ. Թումանյանի այս հոդվածը տպագրվել է 1920 թ. «Братство» ժուրնալում։ Հոդվածի ձեռագիրն ամբողջությամբ հեղինակի արխիվում չի պահպանված։ Մնացել է միայն 5 էջ։ Տալիս ենք «Братство» ժուրնալում տպագրվածի թարգմանությունը՝ համեմատված և ճշտված ձեռագիր հոդվածի հետ»։ Նույնությամբ տպագրվել է նաև ԽԳ, 1938, № 3-4, էջ 133-135, իսկ առանձին հատվածներ՝ ԳԹ, 1938, № 42 և ԹՔ, էջ 444-445, այնուհետև, մասնակի կրճատումներով՝ ԵԺ IV, 421-424:

Տպագրվում է «Братство»-ից: Սևագիր-ինքնագիրը տալիս ենք «Տարբերակներ» բաժնում, հայերեն թարգմանությունն՝ ստորև:

1 Անդրկովկասի ժողովուրդների փոխհարաբերություններին Թումանյանն անդրադարձել է պարբերաբար։ Այս դեպքում, ըստ երևույթին, նա նպատակ է ունեցել գրել մի ամբողջ հոդվածաշար «Պայծառ էջեր» ընդհանուր վերնագրով, սակայն ծրագիրն անկատար է մնացել։

Թարգմանությունը

ՊԱՅԾԱՌ ԷՋԵՐ

I

ՀԱՅԵՐԸ, ՎՐԱՑԻՆԵՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԸ

1904 թվականին, անհաջող պատերազմի հետևանքով, Ռուսաստանը ծայրից ծայր սկսել էր ալեկոծվել։