Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Թֆ, № 216։
Առաջին անգամ, առանց «Մի՞թե մի Անգլիա․․․» բառերով սկսվող և «նավատորմիղն իրենցն էլ է» բառերով ավարտվող հատվածի, տպագրվել է ԵԺ VI, 230-232:
Տպագրվում է ինքնագրից։
1 Նկատի ունի իր «Սրանով կհաղթես», «Դեպի մեծ կյանք», «Հանգիստ ու լիքը հավատով» հոդվածները (տե՛ս սույն հատորը):
2 Խոսքը «Թյուրիմացության մութի մեջ», «Երեկվա պատմությունն ու այսօրվա իրականությունը», «Ահա թե ինչու» (տե՛ս սույն հրատարակություն, հ. 6, էջ 369) և «Հայկական հարցն ու իր լուծումը» (տե՛ս սույն հատորում) հոդվածների մասին է։
ԿԱՐԵԼԻՆ ԵՎ ՑԱՆԿԱԼԻՆ
(էջ 462)
Գրված է 1916 թ. օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի առաջին օրերին. Առիթ է ծառայել Յու. Սեմյոնովի «Россия в Малой Азии» հոդվածը, որ տպագրվել է «Кавказское слово» թերթ, 1916, 26-27 օգոստոսի № № 189, 190։
ԳԱԹ Թֆ, № 218 պահվում է սևագիր-ինքնագիրը, որտեղ երկրորդ հատվածից առաջ վերնագիրը կրկնվում է։ Հոդվածից մի քանի քաղվածքներ «Ռուսաստանը ազգեր չի խորտակել» վերնագրով առաջին անգամ տպագրվել են ՍԳ, 1941, № 9-10, էջ 45։ Ամբողջական բնագիրը (մասնակի բացթողումներով) տպագրվել է ԵԺ VI, 225-230:
Տպագրվում է ինքնագրից։
1 Նկատի ունի Գրիգոր Եվանգուլյանին:
2 Խոսքը «Будущее Турецкой Армении» հոդվածի մասին է (տե՛ս «Кавказское слово», 1916, № 182):
3 Յու. Սեմյոնովը մեջբերումներ է արել Թումանյանի «Ահա թե ինչու» (տե՛ս սույն հրատարակության հ. 6, էջ 369) և «Հայկական հարցն ու իր լուծումը» (տե՛ս սույն հատոր) հոդվածներից։
4 Տե՛ս սույն հրատարակություն, հ. 1, էջ 411-412։
5 Խոսքը «Երրորդ զարկը» հոդվածի մասին է (տե՛ս սույն հատոր)։
6 Հոդվածում՝ «Առաջինը հայ ժողովրդի մի մասն ազատեց․․․»։
7 Խոսքն «Ազգերի պատերազմն ու իրենց դյուցազունները» հոդվածի մասին (տե՛ս սույն հատոր)։