Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/677

Այս էջը հաստատված է

<„ПОЭЗИЯ АРМЕНИИ” ԳՐՔԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>

(էջ 469)

Գրված է 1916 թ։

ԳԱԹ Թֆ, № 223 պահվում է ինքնագիրը՝ բազմաթիվ ջնջումներով և ուղղումներով։

Առաջին անգամ տպագրվել է ԽԳ, 1938, № 3-4, էջ 130-131, ապա. «Խոսք ուղղված Վ. Բրյուսովին» վերնագրով՝ ԹՔ, էջ 339-341, այնուհետև՝ ԵԺ VI, 151-153։

Տպագրվում է ինքնագրից։

1 Այդ «Նկատողությունները» տե՛ս «Գրական նկատողություններ «Поэзия Армении» գրքի երկրորդ տպագրության առիթով» և այլ հոդվածներում։

2 Սայաթ-Նովայի երկերի 1914 թ. հրատարակության ԺԳ երգից է։


ԱՆՊԵՏՔՆ ՈՒ ՊԵՏՔԱԿԱՆԸ

(էջ 472)

Գրված է 1916 թ։

ԳԱԹ Թֆ, № 222 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ VI, 156-157։

Տպագրվում է ինքնագրից։

1 Նկատի ունի Ջավախեցու (Ղազար Տեր-Գրիգորյանի) «Ազգային պաշտպանություն» հոդվածի երկրորդ մասը, որը վերնագրված է «Հայ լեզուն»։


1 9 1 8

ՄԻ ՔԱՆԻ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(էջ 474)

Դատելով բովանդակությունից պետք է գրված լինի 1918 թ. գարնանը, երբ բանակցություններ էին տեղի ունենում մի կողմից թուրքական-կառավարության, մյուս կողմից Անդրկովկասյան սեյմի միջև (բանակցություններն սկսվել են Տրապիզոնում, 1918 թ. մարտի 14-ին։ Այս մասին մանրամասն տե՛ս Հայ ժողովրդի պատմություն, հ. VII, Երևան, 1967, էջ 34-36)։

ԳԱԹ Թֆ № 214 պահվում է սևագիր-ինքնագիրը։