Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/678

Այս էջը հաստատված է

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ IV, 315-316, 1915 թ. նյութերի շարքում։

Տպագրվում է ինքնագրից։


ՕՐԻԵՆՏԱՑԻԱՅԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ՄԵՆՔ

(էջ 475)

Հավանաբար գրված է 1918 թ. գարնանը։

Ինքնագիրը պահվում է ԹԹ, № 36 թղթապանակում։

Երկրորդ հատվածն առաջին անգամ հրատարակվել է ՈւՀ 2, էջ 391-392։ Երեք հատվածները միասին տպագրվել են ԳԹ, 1989, 3 նոյեմբերի, № 45 (հրատարակել է Էդ. Ջրբաշյանը)։

Տպագրվում է ինքնագրից։


<․․․ՄԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ>

(էջ 481)

Հատված է մի անհայտ հոդվածի։

Թեև այստեղ Թումանյանը շարադրում է պատմական դեպքերը մինչև այսպես կոչված «Դաշնակցության գործը» (1912-1913 թթ.), որից կարելի է ենթադրել, թե գրված է ոչ ավելի ուշ, քան 1914-1915 թթ. սակայն նկատելով, նախ այն, որ հոդվածն անավարտ է և հնարավոր չէ կռահել, թե մինչև որ թվականների դեպքերը կարող էր ընդգրկել, և այն, որ բովանդակությամբ առնչվում է «Օրիենտացիայի խնդիրը և մենք» ծրագրային հոդվածին, ենթադրում ենք, թե պիտի գրված լինի նույն օրերին, այսինքն 1918 թ. գարնանը։

Ինքնագիրը պահվում է ԹԹ № 25 թղթապանակում։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Տե՛ս «Հայկական հարցն ու իր լուծումը» հոդվածի երրորդ ծանոթագրությունը։

2 Իշխան Վորոնցով-Դաշկովը Կովկասի փոխարքա է եղել 1905-1915 թթ.։

3 Տե՛ս «Մի՞թե չեն կարող վերադառնալ» հոդվածի ծանոթագրությունը։

4 Երբ Պետերբուրգի սենատում դեռ նոր էր սկսվում «Դաշնակցության գործի» քննությունը, պարզվեց, որ վավերագրերի մի մասը կեղծված է, իսկ որոշ փաստաթղթեր անհետացել են։ Այս մասին բազմաթիվ նյութեր տպագրվեցին «Закавказская речь», Մշ, Հր, և այլ թերթերի 1912 թ. համարներում։ Այս կապակցությամբ քրեական գործ հարուցվեց քննիչ Լիժինի դեմ, սակայն երկար ձգձգումներից հետո կարճվեց (մանրամասն տե՛ս ԹԺՀ, էջ 915-916)։