«ԶԻՆՎՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ»
(էջ 486)
Թերի է։
Դատելով բովանդակությունից՝ գրված է 1918 թ. սեպտեմբերին։
ԳԱԹ Թֆ, № 255ա պահվում է սևագիր-ինքնագիրը։
Առաջին անգամ, որոշ կրճատումներով, տպագրվել է ԵԺ VI, 239-243։
Տպագրվում է ինքնագրից։
1 «Ժողովրդի ձայն» օրաթերթի առաջին համարը լույս է տեսել 1918 թ. սեպտեմբերի 1-ին։
2 Տե՛ս Աշխ, 1918, 11 սեպտեմբերի, № 126։
3 Տե՛ս Հր, 1918, 3 սեպտեմբերի, № 175։
<ՀԱՏՎԱԾ>
(էջ 492)
Հատված է մեզ անհայտ մի հոդվածի։
Դատելով հայ-վրացական սահմանային վեճերի մասին ակնարկից, գրված է 1918 թ. դեկտեմբերի 9-ից 31-ը։
Սևագիր-ինքնագիրը պահվում է ԹԹ, № 30 թղթապանակում, որտեղից էլ տպագրվում է առաջին անգամ։
ՄԵԾ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(էջ 493)
Հավանաբար գրված է 1918 թ.։ ԳԱԹ Թֆ, № 245, պահվում են մեկ ինքնագիր և մեկ թերի սևագիր-ինքնագիր։
Տպագրվում է առաջին անգամ՝ ինքնագրից։
<ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՓՈԽԱԶԴԵՑՈԻԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>
(էջ 496)
Հատված է մեզ անծանոթ մի հոդվածի։
Բովանդակությունից կարելի է ենթադրել, որ գրված է 1918 թ.։
Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Թֆ, № 225 (№ 1 ցուցակ)։
Առաջին անգամ, որոշ կրճատումներով, տպագրվել է ԵԺ VI, 248։
Տպագրվում է ինքնագրից։