Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/689

Այս էջը հաստատված է

<ԳՐ. ԱՐԾՐՈՒՆՈՒ ՄԱՍԻՆ>

(էջ 537)

1913 թ. դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀԳԸ հերթական՝ 24-րդ երեկույթը, որտեղ Լեոն բանախոսել է Գր. Արծրունու մասին։ Բանախոսությունից հետո բացված մտքերի փոխանակությանը մասնակցել է նաև Թումանյանը։ Սա Թումանյանի ելույթի համառոտ շարադրանքն է:

Տպագրվել է Հր, 1913, 29 դեկտեմբերի, № 293, երեկույթին նվիրված հաղորդման մեջ։ Նույն երեկույթի մասին հաղորդում է տպագրվել նաև «Կովկասի լրաբեր» թերթի 1913 թ. դեկտեմբերի 23-ի, № 292-ում, Այստեղ Թումանյանի խոսքի շարադրանքն ավելի համառոտ է։ Հր-ից, կրճատումով, արտատպվել է ԵԺ IV, 457-458։

Արտատպվում է Հր-ից։


1914

<ԲԱՆԱԿՌԻՎԸ ՄԱՄՈՒԼԻ ՄԵՋ>

(էջ 539)

1914 թ. հունվարի 2-ին տեղի է ունեցել ՀԳԸ հերթական, 25-րդ երեկույթը՝ նվիրված «Բանակռիվը մամուլի մեջ» թեմային։ Ասուլիսը համառոտ խոսքով բացել է Թումանյանը։ Սա այդ խոսքի կարճ շարադրանքն է։

Տպագրվել է Հր, 1914, 6 հունվարի, № 4, այնուհետև՝ ԹՔ, էջ 293, ԵԺ VI, 396։


<ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՄԱՍԻՆ>

(էջ 539)

1914 թ. հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀԳԸ հերթական՝ 29-րդ երեկույթը, որտեղ լսվել է Գ. Լևոնյանի դասախոսությունը աշուղական գրականության մասին։ Դասախոսությունից առաջ Թումանյանը հարգանքի խոսք է ասել նվիրված Գրիբոյեդովին՝ նրա մահվան 85-րդ տարելիցի առթիվ։ Սա այդ խոսքի համառոտ շարադրանքն է։

Տպագրվել է Հր, 1914, 2 փետրվարի, № 25, այնուհետև՝ ԹՔ, էջ 298-299, ԵԺ IV, 460-461։

Արտատպվում է Հր-ից։