<ԽՈՍՔ ՀԱՅ ՈՐԲԵՐԻՆ>
(էջ 554)
1919 թ. հուլիսի 13-ին, Թիֆլիսի Ցուրինյան որբանոցում, Թումանյանի՝ «Մեր անելիքը» թեմայով կարդացած դասախոսության համառոտ շարադրանքն է, տպագրված որբ աշակերտների միության «Փարոս» թերթում (3 օգոստոսի, № 19)։ Այնուհետև, «Ահա ճիշտ այսպես․․․» բառերով սկսվող հատվածը՝ մինչև վերջ, <«Նոր սերնդի անելիքների մասին»> վերնագրով, տպագրվել է ԵԺ VI, 401։
Արտատպվում է «Փարոսից»։
1 Լորդ Բայրոնը 1716 թ. այցելել է ս. Ղազար կղզու Մխիթարյան միաբանություն։ Այստեղ նա Հ. Ավգերյանից սովորել է հայոց լեզու, ունկնդրել հայոց պատմության դասընթացներ, Ավգերյանի հետ հրատարակել «Քերականութիւն անգղիական և հայերէն» ու «Քերականութիւն հայերէն և անզղիական» դասագրքերը, նրան օգնել ստեղծելու «Բառարան անգղիերէն և հայերէն» գիրքը և գրել իր նշանավոր «Առաջաբանը», որտեղ բարձրացրել է հայ ժողովրդին թուրք փաշաների և պարսիկ սատրապների լծից ազատագրելու խնդիրը։ Հայերի «Առաքինությունների» և «վատ հատկությունների» մասին միտքը Թումանյանը մեջ է բերում այս «Առաջաբանից»։
2 «Փարոսի» իր երկու սեփական օրինակներում, որոնք պահվում են ԹԹ, բանաստեղծը կապույտ մատիտով ընդգծել է «որովհետև յուրացրել էին եգիպտացիների սովորությունները և չէին ուզում բաժանվել իրենց դարավոր հոգեկան ստրկությունից» բառերը և լուսանցքում դրել հարցական նշան (?)։ Սա հիմք է տալիս ենթադրելու, թե շարադրանքն այս տեղում հեռացել է դասախոսությունից և ճիշտ չի արտահայտում բանաստեղծի միտքը։
3 Աստվածաշունչ, գիրք Ելից։
1921
Պ<ԱՐՈՆ> ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ
(էջ 558)
1921 թ. նոյեմբերի 1-ին, Կ. Պոլիս ժամանելու երրորդ օրը, Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ Թումանյանը, որը կոմիտեի անգամ, «Գործ» ամսագրի տնօրեն Ե. Թաղիանոսյանի հետ ժամանել էր տեղի հայ մտավորականության և գործարար շրջանների օժանդակությամբ ՀՕԿ-ի մասնաճյուղ կազմակերպելու, այցելել է «Վերջին լուր» թերթի