Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/84

Այս էջը հաստատված է

գրական ֆոնդին հատկացրել է հազար ռուբլի, թեև էդ լուրը պաշտոնապես տված էր իրեն։

Ինչ վերաբերում է նրան, թե հոբելյանական հանձնաժողովի մեջ մարդիկ կան, որոնք դեմ են եղած կամ դեմ են դպրոցական ֆոնդին, դարձյալ սուտ է ասում «Շ»-ն։ Եվ լավ կլինի, որ էս մասին խոսք չհարուցանեն «Մշակ»-ում, թե չէ ստիպված կլինենք մեջ բերելու էն պատմությունը, թե 1910 թվի աշնանը, Էջմիածնում, պատգամավորական ժողովում, ինչ կռվով կարողացանք Հ․ Առաքելյանի և իր համախոհների դեմ անցկացնել կրթական ֆոնդի խնդիրը։ Եվ այժմ էլ դրանք եթե կողմնակից են դպրոցական ֆոնդին, միայն մի պայմանով, որ նրանով խանգարեն գրական ֆոնդը։ Էլ չեն տեսնում, թե Տիգոր գյուղի ուսուցիչը և իր նմաններն են, որ թրթռում են ու հոգս են քաշում գրական ֆոնդի վրա։ Եվ դպրոցը սիրողը նույն սիրով սիրում է գրականությունը, ինչպես գրականությունր սիրողը սիրում է դպրոցը, և էս տեսակ մարդկանց սերն ու ոգևորությունն է, որ գործ պիտի շինի հայոց կուլտուրական մեծ տոնին, դպրոցի ու գրականության պայծառ տոնին, ինչքան ուզում են «Շ»-երը խոս են ու չարախոս են։


ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆՆ ՈՒ ՀԱՐՑԸ Պ<ԱՐՈՆ> ԳԵՎՈՐԳ
ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

Պ<արոն> Հովսեփյան, «Մշակի» № 151-ում ձեր՝ ինձ տված հարցերի պատասխանները որովհետև, ինչպես դուք հավատացնում եք, շատ ու շատ հետաքրքրական են թե ձեզ համար և թե հասարակության, շտապում եմ կատարելու թե ձեր, և թե հասարակության մեծ ցանկությունը։

Դուք հարց եք տալիս ինձ, թե իր ժամանակին ես որտեղ եմ բողոքել Լ. Սարգսյանի գործի առիթով, և երկրորդ, եթե մի երեք տարի առաջ բողոքել եմ Հովնանյան դպրոցի ուսուցչական կազմի արձակման առթիվ, ինչո՞ւ այժմ էլ չեմ բողոքում,