ունենա և մեր գործերից գոնե հասարակ տեղեկություն։
Ներկա դեպքում ձեր հոդվածագիրը, հանդես գալով ինչպես մեր գրական հասարակական հարցերին միանգամայն անտեղյակ մինը, ձեր ընթերցողներին հավատացնում է, թե Թիֆլիսի հոբելյանական գործի պառակտման պատճառը հայոց գրական ֆոնդն եղավ։
Գուցե, հիրավի, ձեր հոդվածագիրը հայերեն չի հասկանում ու չի էլ կարդացել, բայց դուք հայերեն շատ լավ եք իմանում և իր ժամանակին էլ կարդացել եք անշուշտ պարոնայք Քալանթարի, Սպենդիարյանի, Մալխասյանի և ընկ<երության> նամակները, որոնք պարզ հայտնել էին, թե հրաժարվում են, որովհետև թեմական հանձնաժողովի մեջ չի ընտրրված Համբարձում Առաքելյանը, որ Բորսայի մասնաժողովի նախագահն էր, և էստեղից էլ առաշ եկավ պառակտումը։
Այժմ, ի՞նչպես է պատահել, Ալեքսանդր Իոսիֆովիչ, որ ձեր թերթը ռուսախոս և ռուս հասարակությանը հավատացնում է, թե հայոց գրական ֆոնդն եղավ պառակտման պատճառը։
Սպասում եմ ձեր բացատրությանը։
Հարգանքով՝
- ՀՈՎՀԱՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆ
«Հորիզոնի» մոտանցյալ համարներից մեկում Տ. Ա<ն>, Սայաթ-Նովայի արձանի մասին խոսելով, իմիջիայլոց ասում է, թե արձանի վրա գլուխ է եկել իմ առանձնակի ջանքերով և թե արձանի վրա փորագրվելու է և իմ բանաստեղծություններից։
Ճշմարիտ է, ոմանք ցանկություն էին հայտնել, որ Սայաթ-Նովայի երեկույթին ասած իմ մի քանի տողը՝ Սիրով եկավ, սիրով գնաց Սայաթ-Նովան և այլն, գրվի արձանի