դասագինը, նրա ռոճիկը։ Եվ նրա ռոճիկը բարձրացնելու ավելի հարմար օր չի կարող լինել, քան էսօրվա օրն է, Հայոց գրի ու գրքի մեծ հոբելյանի օրը։ Էսօր դրված է հայոց դպրոցական ֆոնդի խնդիրը, հայոց դպրոցի ապահովության խնդիրը։ Եվ եթե դպրոցը ուսուցիչն է, ապա ուրեմն իսկապես դրված է հայ ուսուցչի ապահովության խնդիրը։ Թող էդ խնդիրը, հարկավ խորհրդակցություններից ու քննություններից հետո, էսօր առնի իրեն իրական որոշումը՝ մեծ տոնի օրը բարձրացնել հայ ուսուցչի դասագինը ամեն տեղ, թե՛ ծխական դպրոցներում, թե՛ միջնակարգ։
Եվ ցանկալի է, որ էս խնդիրը քննության առնվի մամուլի էջերում։
Ես միանգամայն գոհ եմ «Тифлисск<ий> листок» թերթի խմբագիր պարոն Ալ․ Քիշմիշյանի պատասխանից որ տվել է ինձ «Հորիզոնի» № 218-ում։
Պարոն Քիշմիշյանը ամենայն պարզությամբ հաստատում է, որ Թիֆլիսում Համազգային հոբելյանի շուրջը կատարված տգեղ աղմուկների ու պառակտումի պատճառը Հ․ Առաքելյանն է։ Էսպես էլ ասված պիտի լիներ «Тиф<лисский> листок»-ի հոդվածի մեջ։
Բայց պարոն Քիշմիշյանը ինձ հարցնում է, թե սրանից հետո ինչո՞ւ հրաժարվեց հանձնաժողովը։ Արդյոք Գրական ֆո՞նդը չէր պատճառը։ Ես պատասխանում եմ․ ո՛չ, Գրական ֆոնդը չէր վերջին հանձնաժողովի հրաժարականի պատճառը։ Նա Գրական ֆոնդի համար ոչ կաթողիկոսին դիմում է արել, ոչ կաթողիկոսն է մերժել։ Եվ պատճառը, թե ինչու հրաժարվեց, գրված ու դրված է հասարակության առաջ։
Ինչ վերաբերում է նրան, թե գործին խաղաղ ընթացք տալու Համար Մեսրոբ եպիսկոպոսը պետք է աշխատեր Հ․ Առաքելյանին ընտրել տար, դրա մասին ես չեմ ուզում