Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/93

Այս էջը հաստատված է

Տպած է (բ. 81).

Ով որ փքանա շուտով չքանա։

Պետք է լինի.

Ով փքվի, նա չքվի։

Տպած է (նույն, 129).

Ա՜խ, մի տանձ ընկներ՝ կոթը դեպի վեր։

Պետք է լինի.

Ա՜խ, մի տանձ ընկներ բերանս, կոթը դեպի վեր։

Տպած է (նույն).

Ահը լավ է, քան մահը։

Պետք է լինի.

Ահը վեր է (վատ է), քան մահը։

Տպած է (նույն).

Սոխ ու հաց, պարզերես կաց։

Պետք է լինի.

Սոխ ու հաց, սիրտը բաց։

Էս թողնենք, վերցնենք Խզմալյանի ու Միքայելյանի «Կայծերը»։

Տպած է (բ. 64)։

Լավություն արա՝ ջուրը ձգիր, եթե մարդ չիմանա, ձկները խոմ կիմանան։

Պետք է լինի.

Լավություն արա՝ ջուրը ձգիր, ձուկը, որ չիմանա, աստված հո կիմանա։

Տպած է (նույն, 73).

Զառի հարգը զարգյառն է իմանում։

Զառը մենք դիպակին ենք ասում։ Զարգարը դիպակի հետ ի՞նչ գործ ունի։ Առածի իսկականը թուրքերեն է։ Ասում է․ զառ ղադրի՝ զարգար բիլար։ Զառ՝ պարսկերեն կնշանակի ոսկի։ Ուրեմն պետք է լինի.

Ոսկու հարգը ոսկերիչը կիմանա։

Տպած է (նույն, 81).

Նոր հավերին ջու, ջու, ջու, հին հավերին՝ քշա, քշա։

Պետք է լինի.