Մեր հավերին ջու, ջու, ջու, յադ (օտար) հավերին քշա, քշա։
Կամ թե չէ՝ առնենք Արաբաջյանի «Մայրենի լեզուն»։
Տպած է (ա. 23).
Շան հաչալուն չեն հավատալ։
Պետք է լինի.
Շան կաղալուն չեն հավատալ։
Տպած է (բ. 22).
Մոտիկ հարևանը բարեկամից լավ է։
Պետք է լինի.
Մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավ է։
Տպած է (բ. 25).
Գժի համար ամեն օր նոր տարի է։
Պետք է լինի.
Գժի համար ամեն օր զատիկ է։
Տպած է.
Ճանճն ինչ է, ճմուռն ինչ լինի։
Պետք է լինի.
Ճանճն ինչ է, ճենճն ինչ լինի։
Կամ «Դասընկերի» մեջ. մատների վեճը ժողովրդ<ական> նյութի մեջ ասում է՝ քույրերը վրա թափեցին բութին ծեծեցին, դրանից էլ մնաց կարճ ու սևերես։ Իսկականն ասում է՝ աստված զարկեց բութին էնպես, որ ներքև գնաց ու մնաց ամենից կարճ։
Տպած է (բ․ 53)։
Մանըդ մանի՛, թել արա՛, կոտրած սրտիս լույս արա՛։
Էս ժող<ովրդական> երգից է։ Պետք է լինի.
Կոտրած սրտիս մել արա։ Մել կնշանակի հույս, ապավեն։
«Մի խումբ ուսուցիչների» կազմած «Մեր դպրոցում» ասում է (32).
Վարդ եմ պոկել մաղերով,
Դուրսը դրել շաղերով։
Պետք է լինի.