Վարդ եմ քաղել մաղերով։
<Վեր եմ դրել շաղերով>։
Ասում է (42).
Հողե հրացան, մսե գնդակ։
Ժողովրդականն էսպես է. Հողե լուլա, մսե գյուլլա։ Լուլա՝ կնշանակի խողովակ, փող, նաև հրացանի փող։
Ասում է (76).
Ծառի տերևը իր տակը կկաթի։
Պետք է լինի.
Ծառի պտուղը իր տակը կկաթի։
Եվ այլն։
Դեռ էն տեսակ բամբառակ տողեր էլ կան, որ անհարմար է արտագրելը։ Եվ սրանք միայն ամենքին հայտնի ժողովրդական առածներիցն են, էն էլ ամենավերջին տպագրություններից։ Հապա ինչ կտեսնեք, եթե մտնենք ինքնուրույն շարադրությունների կամ թարգմանությունների մեջ։ Կտեսնեք, թե ինչպես լեռների գագաթները պատել է երեկոյան ստվերը, իսկ ձորերում դեռ նոր է լույսը աղոտ գույն ստանում («Դասընկեր» գ. 4) և կամ ինչպես են ոչխարները բառաչում (նույնը)։ Եվ կամ թե ինչպես է «հավը դես դեն նայում ու քարանում» (Արաբաջյան, «Մայրենի լեզու», բ. 96), կամ ինչպես է «Կաչաղակը երգում» («Մեր դպրոցր», 41) ու «ծաղիկները զրընգում» (նույն, 69) և այլն և այլն։ Դեռ չեմ մտնում լեզվի ու նյութերի քննության մեջ։
Հիմի գնացեք ու հարցրեք պարոն Շահան-Սիմոնին, դուք, որ հայերենի դասատու եք, որ հայ երեխաների համար ցավում եք, որ խղճմտանքից խոսում եք, ի՞նչ եք հրամայում, ի՞նչ անենք, էսպես թողնե՞նք, թե բարեփոխենք։
Եվ ես էն կարծիքին չեմ, թե «Լուսաբերի» վերջին հրատարակությունն էլ ազատ է նման արատներից, ավելի կամ պակաս։
Ասում եք՝ միանգամից էնպես կատարյալ դասագիրք հորինեցեք, որ էլ բարեփոխելու կարիք չլինի։ Բայց մի՞թե էդ տեսակ բան կասեն։ Դուք, որ անշուշտ ձեր ծոցում կատարյալ