Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/102

Այս էջը հաստատված է

[Աշխարհքի երեսին մի ազգ չկա, որ ասեին՝ այսինչ ազգի որբերր, բայց ասում են՝ հայոց ազգի որբերը]։ Մինչև այսօր լուսավոր Եվրոպան մեզ ճանաչում է [միայն] հայոց որբանոցներով ու մեր [սարասա<փելի> կոտորածներով, որ անվանում են «հայկական սարսափներով»]։

Եվ [հավիտենական] աշխարհքների կամուրջի վրա [ապրող] կեցած, մեծ ժողովուրդների մաքառումների ճանապարհին ոտի տակ գնաց[ած], մեծ բանակների ձիանների սմբակներից մաշված էդ ժողովուրդը անշուշտ պետք է մի քաղաքականություն մշակած լիներ իր համար· ու մշակել է գլխապահության, ինքնապաշտպանության քաղաքականություն։ Եվ լավ փորձելով ու տեսնելով, որ ինքը անկարող է իր գլուխը պահել, միշտ աշխատել է ունենալ մի հզոր դաշնակից կամ ավելի ճշմարիտը՝ հովանավոր։ Մի ժամանակ, հներում Պարսկաստանն էր էդ հովանավորը, որ կապված էր կրոնով, կուլտուրայով ու տիրող Արշակունի տան արենակցությամբ : Երբ [մտավ] եկավ քրիստոնեությունը ու բաժանեց հոգեպես ու բարոյապես, Արշակունի տունն էլ ընկավ Պարսկաստանում, և բարեկամ երկիրները դարձան թշնամի, այնուհետև ապավենը դարձավ քրիստոնյա Արևմուտքը՝ մինչև. էսօր։ Բայց տրևմուտքն էլ երկար դարերի ընթացքում միայն երկու անգամ է կարողացել իր ուժը տարածել Կովկասի ու [Փոքր Ասիայի] վրա· մինը՝ բյուզանդական կայսրությունը, մյուսը՝ ոուսական։

Եվ ամեն անգամ, երբ էդ խաչապաշտների բանակները իրենց խաչանիշ դրոշակներով շարժվել են դեպի Արևելք, հայոց նահատակ ժողովուրդը [ապրել] ոգևորվել ու վեր է կացել իր բոլոր նվիրական հույսերով ու զգացմունքներով, ամեն անգամ էլ դիմավորել է [որպես իր փրկությունը] նրանց խանդավառությամբ, [ու] ամեն անգամ էլ [հանել է իր էդ բոլոր զգացմունքների թարգմանը] արտասանել է իր սրտի խոսքը։

Վերջին դարերում պարսիկ բռնակալությունը մեր երկրում իր գազանություններով անցել էր ամեն չափ ու ամեն

98