Խ. ԱԲՈՎՅԱՆԻ «ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ԵՎ. [ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻ
ՊԱՏՄՈՒԹՅՈԻՆԸ] 1826 Թ. ՌՈԻՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԸ
Կովկասում եղած ռուս-տաճկական կամ ռուս-պարսկական պատերազմները իրենց հետևանքներով, գուցե այնքան նշանավոր չեն եղել կռվող կողմերի համար, որքան կովկասյան ժողովուրդների [համար] [մասնավորապես հայերի համար]։
Այդ պատերազմներից Էր 1826 թվականի ռուս-պարսկական պատերազմը, որ մեր մեջ հայտնի Է «Երևանի կռիվը» անունով։
[Այդ] պատերազմի առիթը սահմանի խնդիրն Էր, որ չէր որոշվում [չնայելով ռուսների խաղաղասիրական ջանքերին]: Սահմանի խնդիրը, սակայն [միայն] մի պատրվակ էր, ավելի ճիշտը՝ Պարսկաստանը պահանջում էր Ղարաբաղի ու Թալիշի խանությունները։ Ռուս կառավարության համար Ղարաբաղն ու Թալիշը տալ, այդ միևնույն էր, թե տալ նաև Թիֆլիսը ու հեռանալ Կովկասից։ Եվ [հենց] այդ էլ ցանկանում էր պարսիկը։ [Բայց] Ռուսաստանը մի քանի խաղաղասիրական փորձեր արավ՝ ապարդյուն։
Стр. 16(22)2
102