Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/107

Այս էջը հաստատված է

Պարսիկները պնդում էին իրենց պահանջի վրա]։ [Հույսները դրած]։

Հենց այդ ժամանակ ռուսաց մայրաքաղաքում բռնկել էր հեղափոխությունը [և դեկաբրիստների], որ հայտնի է «դեկտեմբերյան» հեղափոխություն անունով։ Ստեղծվել էր մի ծանր վիճակ։

[Ահա այդ ] Ռուսաստանը աշխատում էր գործը խաղաղ<ությամբ> վերջացնի։ Պարսկաստանը ուզում էր օգտվել [Ռուսաստանի էդ]խառնակ դրությունից և հույսը դրած Ռուսաստանի ներքին խռովության, Կովկասի մահմեդական խաների ու ժողովուրդների աջակցության ու անգլիացիների օգնության և Կովկասի մահմեդականների աջակցության վրա, [պնդում էին իրենց պահանջի վրա] վճռել էր դուրս գալ կռվի։

Ու թեև երկու կողմից էլ բարեկամական ցույցեր էին անում, հավատացնում էին, թե պատերազմ չի լինիլ, սակայն երկու կողմից էլ անքուն՝ պատերազմի պատրաստություն էին տեսնում, և հենց էն ժամանակ, երբ ռուսաց կայսրը Մենշիկովի հետ ապակե մահճակալ էր ուղարկում շահին, միաժամանակ [<անընթ.> կարգագրում էր, որ զորքերր մոտ լինեն սահմանին] երկու կողմից էլ շտապում էին զորքերը սահմանը հավաքել, և խաղաղության ու հաշտության դես-դեռ Մենշիկ<ովը> Թեհրան էր, որ սկսվեց.

Описание вторжения персиян в Грузию в 1826 г. (Кавк. сб., 22, 14).


103