Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/108

Այս էջը հաստատված է

պան Մենշիկովը իր ընծաներով դեռ Թեհրան էր, որ կռիվն սկսվեց*։

[Ճշմարիտ է, Ռուսաստանը գտնվելով խառնակ դրության մեջ, անկեղծ խաղաղություն էր ցանկանում [որ պատերազմը հեռացնել, անում էր խաղաղասիրական փորձեր] և որոշ զիջումներ արավ, բայց անկարելի եղավ, ու բռնկեց [հրդեհը] պատերազմը]։


Հիրավի, անգլիացիները օգնեցին պարսիկներին, Կովկասի մահմեդականությունն էլ ոտի կանգնեց, բայց պատերազմը այնպես չվերջացավ, ինչպես երազում էր արքայազն Աբբաս Միրզան։ Այդ պատերազմը վերջացավ Թուրքմենչայի դաշնադրությունով, որով Ռուսաստանի ձեռքի տակ հաստատվեց ոչ միայն Ղարաբաղը և այլ գրաված երկիրները, այլև վերջնականապես Ռուսաստանին միացան Երևանի ու Նախիջևանի խանություններր, ամբողջ Արարատյան երկիրր։

[Մի խոսքով] Դրա հետ էն օրվանից ռուսի ձեռքն անցավ Մասիսի էս կողմը գտնվող հայությունը։ [Մեզ համար կատարվեց պատմական մի շատ մեծ ու նշանավոր] Մեծ ու նշանակալից մի շրջան հայ ժողովրդի պատմության մեջ, [մի նոր կյանք]:

Էս ժամանակին էր: Հունիսին 1825-ին և այլն [(«Վերք»)], և մյուս էջից քաղվածք. Սավարսամիձեն կասկած չէր տանում. («Վերք») 1294

Вдруг неожиданно среди мирных сношений, և այլն: (Кавк, сб. 1. 9)5

  • Պարբերության տարբերակ [Թեև երկու կողմից Էլ վստահություն չունեին մեկմեկու վրա և պատրաստվում էին, բայց կռիվն սկսվեց ռուսների համար անակնկալ կերպով]:

104