Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/112

Այս էջը հաստատված է

րողների ահը, նրանց առածների մեջ է մտել, անեծքատեղ է դառել իրենց մաշողների վայրագությունը, նրանց սրտերում, լեգենդներում ծովացած են անվերջ կրած դառնություն<ներ>ը և նրանց երգերն ու պատմություններր լաց են լինում...

Մասն Ա. 181,228,225,186.

[Եվ] էդպես է եղել դարերով։ Այստեղ մի մեծ հարց է առաջ գալի։ Եթե այդպես է եղել և այն էլ երկար դարերով, ապա միթե էս ժողովուրդները իրենց էդ ապրած տանջանքներից ու աղետալի պատմությունից մի իմաստություն չեն հանել, մի քաղաքականություն չեն մշակել իրենց համար։ Ինչպես կարելի էր, որ հանած չլինեին։ Հանել են և էն էլ շատ պարզ, ու կարճ։ Դարերի փորձով տեսան, որ փոքր է, տկար է ու անկարող շրջապատող այլակրոն ու բարբարոս ցեղերի դեմ, և մի հզոր ձեռք է հարկավոր էս բարբարոսական հեղեղի դեմ, մի մեծ բարեկամ էս գազան թշնամու դեմ։

Եվ սահմանեց իր քաղաքականությունը՝ ունենալ միշտ մի հզոր ղաշ

  • Հատվածի տարբերակ պատառիկ,

շատ պարզ ու կարճ.

Նրանք տեսան, որ անկարող են մենակ դեմ դնել էս բարբարոսական հեղեղի[ն] դեմ. նրանք] նա տեսավ, որ [իրենք] ինքը տկար է անկարող և մի հզոր ձեռք է հարկավոր էս բարբարոսական հեղեղի դեմ, մի մեծ բարեկամ՝ էս գազան թշնամիների դեմ 13

Եվ մշակեց միշտ մի հզոր դաշնակից կամ ավելի ճիշտը, հովանավոր ունենալու [ քաղաքական <ություն> ] և իր գլուխը պահլու քաղաքականությունը։

Ու [հետևեց] գնաց այդ ճանապարհով։

Դեռ Պետրոս Մեծից և այլն, մելիքների դիմումը։

108