Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/115

Այս էջը հաստատված է

կյանքից ու աղետալի պատմությունից մի իմաստություն չեն հանել, մի դաս չեն առել, մի խելք չեն սովորել:

Ինչպես կարելի էր, որ առած չլինեին։ Առել են և էն էլ ինչպես։ Ամեն մի հայի ու ամեն մի վրացու սրտում բնազդ է դառել իրենց դարերով տանջող ժողովուրդների ահը, նրանց առածների* մեջ է մտել, անեծքատեղ է դարձել իրենց մաշողների վայրագությունը։ Նրանց սրտերում դարերով կուտակված են, ծովացած են անվերջ կրած դառնությունները, նրանց երգերն ու պատմությունները սերնդեսերունդ լաց են լինում [էն սև բախտի դռից, որ զարթնել են պարսիկն ու տաջիկը, անդադար արշավող, անվերջ ասպատակող, անողորմ կոտորող ժողովուրդները: Էդպես մինչև «Վերք Հայաստանիի» օրերը։

Ինչպես կարելի Էր Էդ բոլորն անգիտանալ ու մոռանալ]։ [Եվ եկել Էին մի եզրակացության] դարձել Էր [մի մասնավորություն, մի անվիճելի ճշմարտություն]:

Էս ամենից հանել Էին մի իմաստություն, մի ազգային տենչանք, թե մի հզոր ձեռք Է հարկավոր իրենց պաշտպանելու Էս բարբարոսական հեղեղի դեմ, մի մեծ [հովանավոր Է հարկավորի] բարեկամ՝ Էս գազան թըշնամիների դեմ։

  • առած Է դառել

Прямо на восток. (Лермонтов)

Եվ [ահա] սկսվեց կռիվը հին [ու անվերջ] կռիվը, [Կովկասյան] Արևմուտքի ու Արևելքի հըղորների կռիվը֊ Կովկասին տիրելու և վրաց ու հայոց պատմությունից շաս ծանոթ դեպքերի կրկնությունը։[Դարձյալ Արևմուտք] դարձյալ հավատակցություն, դարձյալ կաթողիկոս, միայն Սև ծովի մի մեծ ու հզոր դաշնակից կամ ավելի ճիշտը` հովանավոր ունենալու և իր գլուխը պահելու քաղաքականություն է ունեցել: Մելիքերի դիմումից [էլ շունչ չմընաց, ձեզ ենք սպասում] :