Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/116

Այս էջը հաստատված է

Եվ ահա էդ համազգային տենչանքի ու իմաստության բերանն է հանդիսանում մեր աշխարհքում «Վերք Հայաստանին», մեծ տանջանքի, մեծ պատերազմի ու մեծ հույսերի ժամանակի վեպքը։

«…Հայաստանու հողն, որ հազար տարուց հետ սկսած՝ դառել էր գողի ու ավազակի բնակարան...էն օրհնյալ հողը, ուր Ասորիք, Պարսիկք, Հոնք, Ալանացիք, Մակեդոնացիք, Հռովմացիք Արաբք Օսմանցիք՝ ջրհեղեղի պես վրա էկան, հարյուրավոր ազգ ու աշխարհ ոտնակոխ արին, ջնջեցին, սրբեցին, թրի, կրակի մատաղ արին, ուր տեղ որ սար չի մնացել, որ արին չտեսնի, քար չի մնացել, որ մարդ տակովր չանի, [ու հարիր մեզ հարևան ազգեր էնպես են հողի հետ հավասարվել, կորել, որ էսօր ոչ նրանց շունչը կա, ոչ անունը, բայց սուրբ Հայոց ազգը], անհաղթելի՝ Հայկա որդիքը՝ իրանց կյանքը, թագավորությունը, մեծությունը, փառքր, իշխանությունը, զորքը՝ կորցնելեն եդև, որ տեսան թե էն աշխարհակործան ջրհեղեղին, էս գազան ազգերին, [որ մեկը մյուսի ոտիցը ճոլոլակ՝ ուր որ կամենում էին գնալ, Եվրոպա, թե Ասիա, Հայոց հողովը21, պետք է անց էին կացել], չեն կարող դիմանալ, աչքները երկինքը գցեցին, գլխները գոգները դրին, ու հազար թրի տակից, հազար կրակի միջից՝ սիրտ սրտի տված, հոգի հոգու

112