Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/118

Այս էջը հաստատված է

Սալդաթի տուտը հենց բերդը մտավ թե չէ, հազար տեղից, հազար փանջարից լացն ու արտասուքը էլ չէին թողում, որ մարդի բերան բաց ըլի: Բայց ով սիրտ ուներ, լավ էր տեսնում, որ էն ձեռներն, էն աչքերը, որ քարացել, սառել, երկնքին էին մտիկ տալիս, առանց խոսքի էլ ասում էին, որ դժոխքի քանդվելը մեղավորների համար էս գինը չէր ունենալ, ինչպես Երևանու բերդի առնելը հայերի համար»։ [«Վերք Հայաստ<անի>», 258 — 260

Եվ հայ ժողովուրդը խաղ հանեց.

«Սար ու ձոր սասնամիշ էլան, զարմացան,
Պասքովիչ Սարդարի ոտի տակն ընկան,
Մեր Մասիսն, Ալագլազ փիանդազ24 էլան.
Անիրավ, էս բաղին բաղմանչի ունի25,
Յարալու սրտիս էդ քարբ մի՜ քցի...
[Մենք քամակ քամակի կտանք, վեր կկենանք,
Ռսին, մեր աշխարհքը, կյանքը ղուրբան կտանք,
Հասան խանն կատվի պես քարեքար բնկավ,
Շահզադի ղոնշունը ցիրուցան էլավ,
Մեր խաչին, անհավատ, արի, ճանաչի,
Անաստված՝ հայիցը ձեռք քաշի, կորի,
Անիրա՛վ, հայերի արինն մի խմի,
Միտք արա, էս բաղին բաղմանչի ունի,
Յարալու սրտիս էդ քարբ մի քցի։ («Վերք Հայաստանի», 258)։


<...> և ռուս ժամանակակիցը գրում է.

«Армяне <народ промышленный, оборотливый, за честность их не ручаюсь, но в искренней преданности к правительству нашему нельзя сомневаться.

114