Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/12

Այս էջը հաստատված է

(մահմեդականացնելով՝ անունը փոխեցին Սուլեյման). այսինքն՝ Սուլեյմանի բերդ, մինչև այսօր մնում են այն բերդի ավերակները Ղարաքիլիսա (Փամբակու) գյուղի մոտ. վերջապես թողնում է մահմեդականությունը, հասկանալով, թե ով է ինքը և վերադառնամ է կրկին Դսեղ` իրան ազգականների մոտ և կրկին ընդունում յուր հայրենի դավանությունը. այդ ժամանակ գաղթում են Թումանյանք Վրաստան. Սարգիսը կամ Սուլեյման փաշան ևս գաղթելով յուր ազգին հետ գալիս են Մուխրան և մեռնում է այնտեղ, և ինչպես ասում են՝ թաղված է մի այգու մեջ։ Սուլեյմանի [ասելով] անունով Թումանյանց «Սուլեյմանանք» ևս են կոչում, անհայտ են որդիքը:

Մեհրապ և գաղթումն Թումանյանց ի Վրաստան. Մեհրապը Բարխուդարի անդրանիկ որդին է և Թումանյան տան նահապետը, նորա ծնունդը և մահվան օրն ևս անհայտ է2: Ամուսնացած էր ղազախեցի Ղազար քյոխվայի դուստր Շահրուբանի հետ, որը վախճանվեցավ Քոլաքար կոչված սարումն, ուր մինչև այժմ կոչվում է Շահրուբանի-ուրթ: Թումանյանց թուրքերը հատկացրել էին յուզբաշի անունը, որ և տալիս էին նաև Մեհրապին։

Մեհրապը, ինչպես ասացի, ինչպես և մյուս անդրանիկները, թե նորա հաջորդ և թե նախնի նահապետ էին Թումանյան տանը և միահեծան հրամայող, որին խոնարհում էին բոլորը, գործում նորա հրամանով, որը չկատարողը խստիվ պատժվում էր։ Մեհրապը խելացի, արթուն և արի նահապետ էր Թումանյան տանը և գորովամեծ հայր. նույն տարում տեսնելով երկրի սաստիկ [սովը], ցավը և անբերրությունը, ժողովում է յուր տարագիր ազգին յուր հզոր թևերի տակը և չվում դեպի Վրաստան, նախ, ընդունելություն գտնելով վրաց արքայից, բնակվում են Թիֆլիս, Հավլաբար թաղումն և ապա այնտեղից գնում են Մուխրան, ուր և մեռնում է Սուլեյմանը կամ Սարգիսը. անհայտ է, թե որքան Ժամանակ մնացին այնտեղ։ Վերջապես մարդ է ուղարկում, թե «գնա տես վերջացա՞վ սովը Լոռում. կամ ժողովուրդ կա՞ այնտեղ»։