Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/122

Այս էջը հաստատված է

Պետք էր Կովկասի մահմեդականներին գրգռել ռուսների դեմ և այդ պաշտոնը տված էր Երևանի սարդարին, իսկ նա [պահանջում էր] ուզում էր [ստեղծել] ձեռքից չթողնել իրեն հարմար դիրքերն ու սահմանները:

Այս ամենր լավ էին տեսնում Երմոլովը, Կովկասի ռուս կառավարիչներն ու զորավարները, որոնք իրենց լրտեսներն ունեին ամեն տեղ, մինչև սարդարի ու շահի պալատը, ամեն գաղտնիք իմանում էին ու ոչ թե հավատում, այլ օր ավուր սպասում էին պատերազմին։ Եվ միշտ պատրաստություններ էին տեսնում ու խնդրում էին ուժեղացնել կովկասյան զորքը։ Բայց չէին կարող իմանալ, թե երբ և [ինչ առիթով] կսկսվի պատերազմը և մանավանդ չէին կարող ենթադրել, թե կսկսվի առանց իմացնելու՝ հակառակ ընդունված կարգի: [Բայց] Պետերբուրգում ամենևին չէին հավատում պատերազմի հնարավորությանը ու շարունակ [նկատելով] համոզված պարսիկների խաղաղասիրությանը՝ հորդորում էին Երմոլովին՝ անխախտ պահել խաղաղությունը։ Կարծում էին թե նա է պատ <երազմ> ուզում փառասիրությունից։ Մանավանդ Նիկ<ոլայ> կայսրը ամեն [ջանք] կերպ աշխատում էր պատերազմի առաջն առնել ու պահպանել խաղաղությունը*։ Խստագույն հրամայում է այդ [մտքով] միտքը ներշնչել սահմանագլխի բոլոր պաշտոնյաներին, սահմանագլխի վեճը կարգի դնել, դրա համար ուղարկված պարսիկ մեծավորին անմիջապես պատվով ուղարկել Պետերբուրգ զիջանել Թալիշի խանության մի մասը, հովանավորել ու օգնել գործով հաշտարխան երթևեկող պարսիկներին՝ արագ ու արդար դատաստան անել նրանց [բողոքի] գանգատի դեպքում,

  • Երմոլովր հունվարի 11-ին 1826թ դրամ է. «Верност» данному слову» и т. д. Потто, Кавк<азская> в<ойна>, 1. 20. թե ինչու էր ուզում կայսրը խաղաղություն։ Потто Кавк<азская> в<ойна>, I, 20 <Ծ.Հ.>:

118