Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/126

Այս էջը հաստատված է

Հարձակման դեպքում Զարդոբի անցով Աղ-օղլան, այնտեղից երկու ուղղությամբ՝ Գորիսով ու Ղարաբաղով Նախիջևան ու Խոյ և Ահարով՝ Թավրիզ ու Թեհրան։

Ձախ թևի [հենակետը] պաշտպանության գլխավոր կետերը՝ Բաքուն, Ղուբան, Շամախոին։ Զորաշարժի գծերը՝ Շամախուց Ջավաթի անցով դեպի Ասլանդուզի ծանծաղուտը տանող ճանապարհները և Շամախուց ու Բաքվից [դեպի] Սալյան միացնող, այնտեղից էլ՝ Լենքորան, Արտաբիլ ու Ռաշտ տանող ճանապարհները։ Հարձակման դեպքում՝ էենքորան, Արտաբիլ, էնզելի, Ռաշտ, Թեհրան։

Պատերազմի գլխավոր նպատակը աջ թևն էր։ Աջ թևի դեմ էին կանգնած Սարդարն ու Հասան խանը, աջ թևի վրա էր պտտվում Պարսկաստանի արծիվը, թագաժառանգ Աբբաս Միրզան, աջ թևի դեմ էին ուղղած ռուսաց գլխավոր ուժերը։

Այնտեղ էր Երևանի բերդը։ Երևանի բերդը, պարսկական բռնակալության ստեղծած դարավոր զնդանը, հայ ժողովրդի դժոխքը։

Այնտեղ, աջ թևումն էր գտնվում և Խ. Աբովյանը։ Այստեղից էլ առել է նա «Վերք Հայաստանի» նյութը և վեպի գրեթե բոլոր գործողություններն էլ կատարվում են այստեղ աջ թևում։ Եվ իր պատմությունն անում է ոչ [իբրև ասուլիս] լսողանց, այլ իբրև ականատես [ու ականջալուր] մեկը, տեղ-տեղ հիշատակելով իր հետ պատահած դեպքերն [ու] օրագրական ճշտությամբ ու մանրամասնորեն։

Երևանի բերդի [կողքերն, այդ դժոխքի կրակի մոտ] վերևը, 5 վ<երստ> հեռավորության վրա հնուց կուչ է եկած Քանաքեռ հայ գյուղը, հայ տանջված ու կեղեքված գյուղի տիպարը։ Այստեղ էին ամառանոց գալի Երևանի [գազան] խաներր, և նրանց ու նրանց մարդկանց անվերջ ու աննկարագրելի [դաժանությունն] վայրագությունների ու քմահաճույքների տակ դարերից ի վեր տառապում ու արնաքամ էր լինում այս մի [բուռն շինական ժողովուրդը], ամենից մոտ գտնվելով այդ դժոխքի կրակին, ամենից էլ շատ [տանջվել ու] այրվել ու այրվում էր դարերից ի վեր։

122