Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/13

Այս էջը հաստատված է

Վերադառնում են ուղարկածները և ասում, որ վերջացել է [սովը], ցավը։ Ժողովում Է այն ժամանակ Մեհրապը յուր ազդականներին և վերադառնում Դսեղ, գուցե թողնելով Վրաստանի հողում յուրայիններից շատերին, խորին գերեզմանում ի նինջ հավիտենական, որոնք մեզ անհայտ են, բացի Սուլեյմանից։ [Վերադարձած լրաբերները] Վերադառնալով, գյուղի վերաբերությամբ այսպես են ասում, ասում էին ծերերը՝ տեսանք դուզը վայրենի բուսեղեններով լեցուն, տներն ավեր, բարդենի էր դուրս եկել փլատակներում, որոնցից կարելի էր շինել լուծը, նախքան վերադառնալը ուղարկում Է Մեհրապ պապր մարդիկ, ասելով, որ իբրև մատաղ բանան իրենց լիքը թողած ցորենի հորերը և բաժանեն աղքատ ժողովրդին (ի դեպ, պետք Է հիշել, որ այդ հորերը ևս հին են, նոցանից մեկի մեջ այսպես դրած է «ի թվականի ղլե»). նորոգում են տները և կրկին բնակություն հաստատում։ Գաղթելու ժամանակ Տերսանց նահապետը չէր մոռացել և եկեղեցու սրբազան իրերը և զանգակներր, զանգակներր պահել էր մի գերեզմանի տակ, ուր վերադառնալուց հետո շամփուր է տալիս, բայց չեն գտնում (եկեղեցու արևելյան գավթում). նորա դործքերից ինձ հայտնի չեն. միայն Հասան խանի արշավանքների ժամանակ դեռևս նա կենդանի էր, «երբ որ Հասան խանի զորքերը մտան Լոռու ձորերը և սկսեցին ասպատակություններ, այդ ժամանակ եկավ նորա մեծ որդին՝ Հովակիմը [և] հարցրուց հորից, թե «եկել են պարսիկներր մտել այս ձորերր [և] ասպատակում, կողոպտում են ժողովրդին, ի՞ նչ անենք». այսպես հրաման էր առնում ծեր hորիցը, մինչև նա ասաց. «Վերցրու մեր ազգականներից և ժողովրդից կտրիճ տղերք և շտապիր կտրելու վտանգի առաջը»:

Նա վախճանվեցավ խորին ծերության մեջ, ինչպես և իրան նախնիքը և մինչև նույնիսկ մահվան օրերը կտրիճ երիտասարդ էր, [նա] վասն որո ժառանգել էին «ղուզղունի ազգ» մականունը: