Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/131

Այս էջը հաստատված է

Աչքը Բաց արավ՝ տեսավ աղջիկ դուրս քաշելու նույն գազանային սովորությունը.

«Հերի՛ք ա, հերիք՝ ասող կըլի ինձ, ձեռք վերցրու էդ դժոխքիցը, ի՞նչ էղավ քեզ։ Ա՜խ, ինչպե՞ս ձեռք վերցնեմ, բաս ո՞ւր թողանք մեր ազգի էն սիրուն, սիրուն լուսաշաղախ աղջկերքը, բաս մեկ ողորմի էլ ա չի պետք է ասե՞նք, որ երեսների վրա, քարի, ավազի, փշի, տատասկի վրով մազներիցը բռնած՝ քարքաշան անելով, գլխներին խփելով, մեջքներին ղամշելով շատ անգամ փորների վրա պար գալով, քացի տալով, թրևելով, թուր քաշելով, տրորելով, թվանքի ոռքով, լափչընի նալչով տալով, յա կխչորելով, ձեռըները կապած, ոտըները բխոված, շատ անգամ հարիր վերստ տեղից՝ հերնը մերն եդևներիցր ընկած, քիր, ախպեր բոբիկ ոտով, յա գլխաբաց, քեռի, փեսա, ազգական՝ գոշները ծեծելով, մազըներր պոկելով, հող ու քար գլխըներին տալով, ինչպես մեկ սուրու գառն ու մերը կորցրած ոչխար19 տանում էին, բերդն ածում, որ… հարսնացնեն, թուրքացնեն ։ Շատը հենց տանն էր հոգին տալիս, շատը ճամփին հորն ու մոր աչքի առաջն էն կյանքը գնում, ուր ցավ, ուր վիշտ էլ չկա» («Վերք Հայաստանի», 98)։

Տեսավ նույն գազանային աշխարհավեր բռնակալությունը և նույն հրեշավոր սովորությունը թշնամու հետ պատերազմի բռնված դեպքում իր երկիրն ավերել, ժո ղովուրդը տնավեր ու բնավեր քշել, որ ոչինչ չընկնի թշնամու ձեռքը, ինչ որ դարեր առաջ, Շահ Աբբասի ժամանակ, նկարագրում է Առաքել Դավրիժեցին (էջ 131, «Վերք Հայաստանի»)20։

Տեսավ սույն տանջված, նահատակ ժողովուրդը իր մշտական գանգատով21. «Հայր սուրբ, գլխիդ ղուրբան… էս անօրենքները մեզ հավատից էլ են գցել, հալից էլ. մալ են տեսնում մեզանում՝ խլում են, աղջիկ են գտնում՝ քաշում են. մեզ կրակն են դրել, սաղ սաղ էրում են, փոթոթում. թե մեկ խոսք էլ ասում ես հո՝ վա՜յ քո օրին-արևին, գլխիդ էնքան բռնցկում են, որ աչքդ բուռըդ ա ընկնում։

  • սխալ <Ծ.Հ.>
127