Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/133

Այս էջը հաստատված է

Իրեք, չորս եպիսկոպոս պտին առաջը գնալ։ Բոլոր միաբանութլունը դուս ա գալիս, մեկ վերստաչափ տեղ էլ` գլխաբաց, խաչով, խաչվառով, շուրջառով, բուրվառով, խնկով, մոմով առաջ գնում ու շարական ասելով, վազելով, ձիանոնց առաջին քափ ու քրտինքները կոխած՝ նրանց ներս բերում։ Շատ անգամ վանքի դուռը մտնելիս՝ պետք է զառ ճոթից, ղումաշից, խասից փիանդազ քցած՝ որ էս անօրենների ոտը խերով ըլի, մեկ վնաս մեզ չհասնի, թե չէ ամենիս էլ կկոտորեն։ Փիանդազր ֆառաշների փայն ա, դե արի, նրանց սիրտը շահի։ էսպես գալիս են վանքը լցվում։ Վեհարան, խցեր, Ղազարապատ, էլ տեղ չի մնում, որ միջումը կուչ գանք։Հլա սարդարի, խաների սիրտը փեշքաշներով, փողով ենք առնում, ու կաթողիկոս, եպիսկոպոս՝ գիշեր, ցերեկ գլխներովը պտիտ գալիս։ Ամա ինչ որ մեր խեղճ միաբանի ու նոքարների գլխին ա գալիս, դուշմանդ չը տեսնի։ Փետի, թրի առաջ արած, սաղ օրը ուշունց տալով, ծեծելով՝ հազար մեկ բան են ուզում։ Յա ձիանոնց տեղն ու խոռակը լավ չի՛, լա իրանց սրտի ուզածը բանի պետք չի՛։ Մեր ձիանքն էլ են դուս անում, տավարն էլ։ Խոզերին հո՝ վա՜լ նրանց օրին, որտեղ որ տեսնում են, թրատում, միջիցը կես են անում, ախար խոզի թշնամի են, բաս ի՞նչ կը լի։ Մեր թխած հացը, էփած կերակուրը, մորթած միսը, ձեռը տված զատը հարամ ա ու հարամ։ Երանք են ամպարը մտնում, մառանը ընկնում, դռները կոտրատում ու ինչ սիրտըներն ուզում ա, շատ փայը շաղ տալով, ոտի տակ քցելով, կոտրելով, ջարդելով, փչացնելով՝ իրանց ձեռովը դուրս բերում, ուզածն երբ շինում, էլի մեր յախիցը կպչո՛ւմ։ էսպես մոյդա ասես՝ ղարաչի, քյամանչի, սազանդար՝ սազ գիշերը՝ որը պար էր գալիս, որը՝ ֆալ բաց անում, որը բերնին զոռ տալիս, որը՝ գլխին, որ էս անիրավի սիրտը շահվի։ Գինի խմելն էլ հո՝ նոր են սովորել, էլ ի՞նչն ա պակաս։ Աստված ոչ շհանց տա, մենք էլ ձեռըներս դոշըներիս՝ սաղ գիշերը նրանց առաջին, լա պետք է չոքինք, լա կանգնինք, որ քեֆըները թամամ ըլի։ Շատ անգամ վարդապետ էլ ա թրատվում, լարալու ըլում։ էսպես ընչանք մենք նրանց մեր հասարիցը դուս ենք տանում, մերը մեզ ա հասնում։

129

9-32