Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/137

Այս էջը հաստատված է

արտասահման, գնա Վենետիկ, բայց գնաց ընկավ ռուս-պարսկական պատերազմի- [Երևանի կռվի բերանը] և Ղարաքիլիսիա։ Ասում է՝ «էրկու օրից հետո հենց մտա Ղարաքիլիսեն՝ Խըլղարաքիլիսու եսրներն եկան»–«Վ<երք> Հ<այաստանի>», 170։ Այս գուցե այն եսրներն են, որ Հասան խանի ձեռքից ազատել էր Սարգիս եպիսկոպոսը. (Акты Кавк<азкой> Арх<сографической> комис<син>, VII, стр. 252)26

Սրանց էլ իր աչքով տեսավ ու իր ականջով լսեց Խըլղարաքիլիսու կոտորածն ու ավերածը, որ այնքան սրտաճմլիկ ու [հանգամանորեն] ամենայն մանրամասնությամբ տալիս է իր ողբի մեջ։ Նույն մանրամասնություններով, ինչպես ականատես, պատմում է Ղարաքիլիսու շուրջը կատարվող բոլոր պատերազմական դեպքերն ու [նկարագրում է ռուսաց զորքի նահանջը Փամբակից դեպի Լոռի, և այդ զորքի հետ խառը, ժողովրդի մեջ ինքն էլ պարսկական գնդակների տակ անց է կենում] ժողովրդի դրությունը։ Ասում. «Ղարաքիլիսեն, ինչ տեղ որ իշխան Սավարսամիրղա կենում էր, դառել էր սքատուն, գողադարան։ Անօրեն պարսիկքն ու թուրքերը ձորից, սարից, օրը ճաշին, մեր աչքի առաջին՝ մեկ թվանքի մանգղիլ տեղ՝ վրա էին տալիս դաղանի պես ու տավար, մարդ եսիր անում, կամ տանում, կամ գլուխը կտրում։ Ոչ ցերեկն ունեինք քուն, ոչ գիշերը՝ Մեկ ձիու ոտի կամ թվանքի ձեն մերուցը գալիս՝ աշխարքն աշխարքով էր դիպչում» (Վերք Հայաստանի», 191)։ Այդ ժամանակ ռուսաց զորքր Երմոլովի հրամանով ստիպված էր ժոդովրդին էլ հետն առած՝ նահանջելու Փամբակից դեպի Լոռի։ Խ. Աբովյանն էլ այդ ժողովրդի [մեջ] հետ՝ ու այդ զորքի հետ՝ չորս կողմից անդադար հարձակվող պարսիկների գնդակների տակ՝ Ղարաքիլիսից անցնում է [Լոռի] Ջալալօղլի։ Ասում է. «Մտքիցս չի գնալ էն դառը օրը, որ հրամանն էկավ, թե անպատճառ քոչին»։

…Հաջաթ, զարդ, տան կայենք, ինչ կար չըկար՝ բոլորը կրակ տվին, ինչ ժամանակ ռսի ժամի մուխը տեսան, որը