Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/140

Այս էջը հաստատված է

«Ոչ—քսան, երեսուն տարուց ավելի ա, իմ ազիզ հեր, իմ սիրելի ազգ, որ սիրտս կրակ ա ընկել, էրվում, փոթոթվում ա. գիշեր ցերեկ լացն ու սուքը իմ աչքիցս, ախն ու ոխը՝ իմ բերնիցս չի պակսում, ա՛յ իմ արյունակից բարեկամք, որ մեկ միտքս ու մուրազս ձեզ պատմեի ու հետո հողը մտնեի)) (((Վերք Հայաստանի)), Հառաջաբան)։ Այսպես է ասո՛ւմ նա 1841 թվականին և այդ թվականին էլ նա բացվում է հրա֊ բուխի նման ու դուրս է հեղեղում իր սրտում քսան֊երեսուն տարվա հավաքած, կուտակած ցավն ու կսկիծը, կարոտն ու փափագը, որ կտրում էին նրա հանգիստը, այժմ էլ պետք է դային կտրելու գալոց սերունդների հանգիստը։28

նա իր «Վերք Հայաստանին» գրել է 36—37 տարեկան հասակում, Երևանի կռվից [13] —14 տարի հետո։ Բայց մարդ զարմանոլմ է, թե այդ 14 տարուց հետո էլ ինչքան բան է մնացել նրա միտր և ի՛նչ թարմությամբ ու ի՛՛նչքան իման֊ րամասնորենվ կենդանի ինկարա գրում ] պատմում է իր գրվածքի մեջ, իսկ թե, սակավ բացառո՛ւթյամբ, ինչքան հա֊ վատարիմ ու հարազատ են այդ ամենբ իրականությանը, նույնիսկ իրենց մանրամասնություններով, այդ կստուգենք ոլ կտեսնենք պատմական դոկումենտներով, որ առնում ենք ռուսաց զինվորական տարեգրությունից։

1828 թ. ռուս֊պարսկական պատերազմն [սկսվեց] բացվեց աջ թևից, 1826 թ.՝ հուլիսի 16֊ին։ Այդ օրվա առավոտը պարսիկներր հանկարծական հարձակում գործեցին աջ թևի երեք գլխավոր կետերի վրա՝ Միրաքի ամրության, փոքր Ղարաքիլիսա կամ Խլղարաքիլիսա գյուղի և Համզաչիմանի պահակի վրա։ Միրաքի վրա հարձակվեց Երևանի սարդարը վեց թնդանոթով, 3000 ձիավորով և 2 բատալիոն սարբազ։ Այդտեղ պատահմունքով գտնվում էր սահմանի գլխավորը՝ գնդապետ իշխ<ան> Աևարսամիձեն գնդապետ բարոն Ֆրեդրիքիսի և փոխգնդապետ Ղոլգովո֊Սաբուրովի հետ 650 մ<արդով> և երկու թնդանոթով։ Ետ մղեց թշնամու եռակի

136