Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/142

Այս էջը հաստատված է

Թո՛ղ մեզ բարութ ու թվանք չըտան, մեր տղամարդությունը մեզ համար բարութ էլ ա, պարիսպ էլ։ Լավ նայեցե՛ք, որ սելերը ղայիմ ըլին։ Մեկ դասթեդ գնա գեղի էն կողմը, մեկ էս կողմը, թե կարաք՝ մեծ ու պստիկ խառը կանգնեցե՛ք, որ թշնամին հենց իմանա թե մենք շատվոր ենք ու սիրտ չի՛ անի մոտենա... Սուրբ Սարքսի անունը տվե՛ք, աղոթք արե՛ք, հրես աղոթարանը որտեղ որ ա, կըբացվի… Վարդանի Աստված, Վահանի Աստված, ո՜վ սուրբ Լուսավորիչ… Տերտեր շան՝ պահպանիչդ ասա, Ավետարանը կարդա՛, մեկ կարճ աղոթք անենք աստուծո էս սուրբ երկնքի տակին, բալքի թե դհա շուտով մեր ձենը առ աստված հասնի։ Երեխե՚ք, չորեցե՛ք, ծո՛ւնր դրե՛ք, ձեր՝ էս սհաթի ամեն մի շունչը՝ Աբելյան պատարագի պես երկինքը կըվերանա։ Հանեցե՛ք թրբներդ, թող տեր հայրն օրհնի)) (<«Վերք Հայաստանի)), էջ 150>)։

32Տան կրտբրներին, հայաթի միջին,
Դաշտի երեսին, հողի բաց դոշին,
Երկնից առաջին, աստղե րի տակին,
Նրանք չոքեցին, նրանք կանգնեցին։
էրեխանց ձենը, տղայոց լացը,
Ծնողաց սուզը, նրանց մաղթանքը
Իրար հետ խառը երկինք վերացան38։


<Հերը որդին օրհներ, մերը զավակն հանձներ։ Մութն ու խավարը քիչ-քիչ հեռանար, լիսն ու արևը` ծանր մոտանար։ Երկիրր նրանց արտասունքը սրբեց, եբկինքը նրանց աղոթքը լսեց։ Ուրախ երեսոք տեղից վեր կացան. տերտերի ձեռը, խաչն, ավետարան ճակատին դրին նրանք, համբուրեցին. ձեռ֊ձեռի տված՝ իրար սիրտ դրին– աչքները սիրով երկինքը քցեցին, թե մահ էլ, թե կյանք նրանց հանդիպին՝ իրար հետ մեռնին, իրար հետ արին թափեն ու կռվին, իրար հետ թաղվին, իրար հետ պսակվին։ 138