Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/144

Այս էջը հաստատված է

Բայց ինչքան էլ քաջ դիմադրեր, ինչ կարող էր անել մի խեղճ գյուղ 5000֊անոց զորաբանակի դեմ։ Հասնում է հուսահատական վերջին րոպեն։

«Կրա՛կ տվեք, տուն, օղլուշաղ էրեցե՛ք, վրա թափեցե՛ք. տղե՛րք, էրեխեք, մնաք բարով։ Ամպե՛ր, թափեցե՛ք, երկինք՝ գոռացե՛ք, հողե՛ր, դաշտե՛ր, ձորե՛ր, սարե՛ր… վկա կացե՛ք…։

38Խոտի դեղերի կրակն ու բոցը,
Խեղճ օղլուշաղի հարայ հրոցը,
Դարմանի ձուխր,
Կալերի մուխր
Ամպի պես ելին,
Օրը խավարցրին։
Գեղի չորս կողմը ելավ39 ալավը,
Տների մեջ ծով դարձավ լացը.
էլ ո՛չ հեր կարաց որդուն համբուրի,
Էլ ո՛չ մեր կարաց տղին մեկ տեսնի։
Հարսի սրտումը իր սերը մեռավ,
Փեսի բերնումը լեզուն չորացավ։
Քիրն ուզեց ախպորն ջան էլ ա ասի,
Ախպերը՝ քըվորն իր խըտիտն առնի։
Մերն ու խեղճ հարսներ՝ իրանց երեխեք,
Տղերք, ծերունիք, իրանց սուրն ու զենք
Դոշին կպցըրին, երկինք նայեցին,
Աչքները խփեցին ու ա՜խ քաշեցին։
Մեկը դուռը փակեց, որ կրակումն էրվի,
Մեկն աչքերր խփեց, որ ցավ չը տեսնի։
Տղերքը գեղից դուս թռան դաշտը,
Տանըցիք փախան, որ ընկնեն կրակը։
էլ լաց չէ՛ր գալիս նրանց կարոտ աչքը,
Նրանց բուրջ, բադան մնաց երկինքը։


140