Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/145

Այս էջը հաստատված է


Տունը քանդեցին տանըցոց գլխին,
Սելը քանդեցին, վրա թափեցին...»40:


Եվ այս արյուն արցունքով լի գրքի այս զարհուրելի գլուխը վերջանում է հասան խանի խոսքերով՝ «Փշրեցե՛ք, ջարդեցե՛ք, [քանդեցեք]...»41, ու Աբովյանի կսկծալի մրմունջով.


Հանգիստ ու խաղաղ մնա՛ք, սիրելի՛ք,
Մինչև օրն վերջին, լիսն գեղեցիկ,
Անմեղ երեխեք, արդա՛ր դուք հոգիքն42։


Պատմական դոկումենտներն այսպես են հաստատում ու լրացնում այս հրեշավոր դեպքի նկարագիրը։ Ճիշտ որ հարձակումը եղել է լուսաբացին, ինչպես գրում է Աբովյանը, և ժողովուրդը հուսահատ կռվով ուժեղ դիմադրություն է ցույց տվել 5000 զորաբանակին ամբողջ 7 ժամ։ Այս մասին սահմանապահ զորքի հրամանատար իշխան Աևարսամիձեն ահա թե ինչ է հաղորդագրում Կովկ<ասի> կառավարչապետ գեներալ Երմոլովին 1826֊ի օգոստոսի 5֊ին։

«Спешу довести до сведения вашего Высокопревосходительства подробно на предписание Ваше от 16 - го числа №241. Гасан-хан со всею эриванскою и макинскою конницею папал в 5-м часу по полуночи на Малый Караклис, в котором жители защищались до двенадцати часов. Со стороны персиян убито и ранено ло четырехсот человек» («К. с.,» XXIII, 102)43.

Գեներալ Կոցեբուն մեղադրում է, որ Խլղարաքիլիսին օգնելու փորձ վճռական քայլ չարավ Գյումրի նստած ռուս զորքը: Ասում Է.

Գեներալ Կոցեբուն իր օրագրության մեջ Խլղարաքիլիսի ավերման մասին խոսելիս ասում Է.