Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/150

Այս էջը հաստատված է

Նույն թշնամին զրկել էր նրան իր բոլոր ատամներից, բացի մեկից, որ դուրս էր ցցվել իր բերնից։

Հիրավի, բոլորովին դժվար է ասել թե՝ արդյոք նա դեմքով ավելի նման էր ա՞յծի, թե վագրի, սակայն ամենայն վստահությամբ պիտի ասած, որ ո՛չ մի մարդկային կերպարանք այնքան նման չէր գազանի դեմքի, ինչքան էր սարդարինը (Հասան խան)։

Նրա բնավորությունը համապատասխանում էր իր դեմքին, ոչ մի օրենք, երկրային կամ երկնային, չէր կարող արգելք դառնալ նրա հեշտասիրությանը,և երբ նրա կրքերը գրգռվում, բորբոքվում էին, էլ նրա խստությանն ու անիրավությանը չափ ու սահման չըկար»։

Խոսում է և նրա գինեմոլության մասին, ասում է. «Ամբողջ Պարսկաստանում չկար նրա պես աղատ ու համարձակ գինի խմող, բացի, թերևս, դահճապետից, որը կարծես թե հավիտենական դաշն էր կնքել գինու տկի և իր բերանի միջև (էջ 171—172. թարգմ. Մ. Կ.)54:

Կառ<ավարչապետը>55 կարգադրել էր56, որ Փամբակից ու Շորագյալից57 զորքն ու ժողովուրդը ետ քաշվեն, մտնեն Լոռի։ Եվ օգոստոսի 9֊ին կատարվեց այդ գաղթն ու նահանջը Ղարաքիլիսից Դվալի սարով դեպի Լոռի, զորքը՝ Գյառգյառ ու Ջալալօղլի, ժողովուրդը՝ Լոռու գյուղերն ու ձորերը: Դրանց մեջն էր և ինքը՝ Աբովյանը։ Զորքն ամրացնում է Լոռու հին բերդը, իսկ ժողովուրդը, ինչպես Աբովյանն է ասում, «Լոռվա ձորերի մեջը էս գլխիցն էն գլուխը՝ խալխ էր, որ իրար վրա վեր էր թափել. շատը հողն էր ծակել, մեջը մտել, շատը փետ էր58 իրար վրա տվել՝ տակին կուչ էկել...» (192)59:

Այս Ժամանակ սարդարը ետ էր քաշվել Երևան: Մենակ Հ<ասան> խանը իր ձիավոր զորքով անում էր, ինչպես ուզում էր: Հասան խանը այնուհետև աշխատում է Խլղարաքիլիսի <1 անընթ.> Լոռու գյուղերի գլխին բերթ80։

146