Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/153

Այս էջը հաստատված է

ազատեց ու էս օր էլ՝ էն ձեր նահատակության քարի տակիցը ձեն ա տալիս. «Հա՛յք՝ մե՛զ պես մեռեք, որ անուն ճարե'ք»> («Վերք Հայաստանի», 189, 190)։

Նույն դեպքի մասին գեն<երալ> Կոցեբուն ասում է. Օրբելիանին գտնվել է Եկատ <երինֆելդից> 30 վ<երստ> հեռու (Շուլավեր). «Положение его стало критическим>62. որ սպանել է նրանց աչալնիկին ինքը՝ Օրբելիանին. Кавказский сборник 11563

Այս դեպքի մասին այսպիսի տեղեկություն է տալիս գնդ<ապետ> Կոստինին ինքը Բոչալվի գլխավոր պրիստավ իշխ<ան> Օրբելիանին оգոստ<ոսի> 18-ին Քվեշ գյուղից. «Այս ամսի 14-ին և այլն. Кавкаский сборник, XXIII, 13264. <1անընթ.>...բռնված քուրդը ցույց է տալիս, Քվեշի մոտ սպանվել է գլխավոր Հյուսեին աղի որդին՝ Ղահրաման աղեն ու երեք մարդ։ Кавказкий сборник, XXIII, 126-765

Կովկասի կառավարչապետ գեներալ Երմոլովն այս մասին գրում է Պետերբուրգ, ХХIII, 16766:

Ինչպես տեսնում ենք, Բորչալվի մովրովը՝ իշխան Օրբելիանին է գնացողը և իրան օգնության [են գնացել] է կանչել իմիջիայլոց և շուլավերցիների, որոնց մեջ Էին Սոսի աղեն ու <Մելիք Օհանջանը>: Այն Էլ Է ճշմարիտ դուրս գալի, որ մովրովը փախավ, որ Բորչալվի թուրքերը [միացած Էին] հարձակվողների հետ էին, որ նրանք իրենց ճանանչներին չէին խնայում, [նւյնիսկ] որ գլխ<ավոր> բազմությունը գնացել էր, խումբ էր ետ մնացել, բայց ղին <վորական> [տարեգրությունների] հիշատակարանների մեջ՝ 0բյուզ աղի ու նրա տղի մասին խոսք չկա։ Խոսքը Հյուսեին աղի մասին է, և սպանվողը նրա որդի Ղահրաման աղեն է։ Սպանողն էլ ինքը՝ իշխան Օրբելիանին է։ Ժամանակի քաջերի թվում հիշատակում է շամշադնեցի Գրիգոր եպիսկոպոսին, որ եպիսկոպոսության շորերը փոխած, չերքեզի շոր հագած, յարաղ ասպարը կապած Շամշադեն, Ղազախ,