Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/160

Այս էջը հաստատված է

Միայն մեկն է՝ Արաբիան, որի [կենտրոնական] միջին մասը՝ Բուխարիայի հարթավայրը, որ ամբողջովին փակված է օվկիանոսի կենդանարար շնչի [դեմ] առջև։

[Սրա] [էս երկրի] Բուխ բուխ<արական> հարթավայրի ձմեռը 30° ցուրտ է, իսկ ամառը՝ մայիսից սկսած՝ այրում ու խանձում է ամեն ինչ։

Էս Երկիրը, որ այժմ կոչվում է Արալկասպյան, ծածկված ավազոտ անապատներով ու աղդոտ չորային դաշտերով։

Սրա գետերի մեծ մասը իրենց ճանապարհին կորչում ու կուլ են գնում ավազի մեջ, լճերն աղի են ու հոտած, եղած բույսը օշինդր է, փուշ (տատասկ) ու галофит։

Սրա մասերը նշանակվում են անուններով․ սև ավազ, սպիտակ ավազ, դեղին ավազ, սոված ան անապատ․․․ էս անապատներում տեղ-տեղ կան օազիսներ, ուր կարելի է ջուր խմել ու կանաչ գտնել, [ժողովուրդը] և, դրանք կոչվում են «աստղեր»՝ «յուլդուդ» :

Մնացածը անապատներ են, և այդպիսի զարհուրելի [գույներով ու] անուններով իրար ետևից ձգվում են արևելքից արևմուտք՝ Մոնղոլական մեծ անապատից մինչև [Պարսկաստան, Եփրատի ու Տիգրիսի հովիտը], Ուրալի ու Հայաստանի լեռնաշղթաները, և էս սոված անապատները իրենց լերկ ու աղքատ կուրծքը բաց արած՝ ագահ նայում են Եփրատի ու Տիգրիսի ճոխ հովիտներին և Ուրալի դալար արոտատեղերին։

Նայեցեք բոտանիքական քարտեզին—Սահարայից հետո մին էլ Ասիայի [Պարսկաստանի ?] սիրտն է չոր ու ցամաք։