Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/161

Այս էջը հաստատված է

էս էր էն երկիրը, որ աշխարհին տվեց ատտիլաներ, չինգիզխաներ, լենկթեմուրներ։

Իրենց օազիսներում բազմանալով է [նրանք]՝ էդ երկրի [ժողովուրդները] ցեղերը չէին գտնում էնքան պաշար, որ բավականանար իրենց ու. իրենց հոտերին և իրենց խանձված երկրում պատմում ու երազում էհն հեռու հարուստ, դալար, շեն ու լի, հով ու զով երկիրները...

Տեղ ու հնար չկար այլևս. մի ցեղ շարժվում էր տեղից, հրում էր մյուսին, նա էլ իր հերթին տեղահան էր անում իր հարևանին, և շարժման մեջ էին ընկնում բոլոր ցեղերը, անվերջ անապատների անհամար ցեղերր ու շարժվում էին դեպի ափերը։ Իրենց չոր երկրի ափերից դուրս էին փախչում սոված օրդուները` իրենց սոված հոտերով դեպի դալար արոտներն ու շեն երկիրն երբ հեղեղելով ու ոտնատակ տալով ճամփին ամեն ինչ։

Էդ կարճահասակ ու ճպեխված քթով, ցանցառ մորուքով, նեղ ճակատով, արագաշարժ, անսանձ ցեղի մասին Ամմիան Մարցելլին ասում է. «Իր վայրենությամբ գերազանցում էր ամեն հասկացողության» (I, 188,Ган): Իսկ Կլավդի Կլավդիան (395թ.՝Ք<րիստոսից> հ<ետո> ), ասում Է. նրանք ապրում են միայն ավարով;