Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/164

Այս էջը հաստատված է

ոչ մի [հետազոտություն] ուսումնասիրություն (исследование). «Ист<ория человечества»>, т. 5, стр. 12112:

Եվ անհաղթելի էին էս անապատներից դուրս [խուժող] թշնամիները՝ ասում Է է<լիզե> Ռեկլյուն («Արաքսի հովիտը». թարգմ<անություն> Միաբանի, էջ 127)13, որովհետև անըմբռնելի էին։ Նրանք սպասում էին հաջող դեպքի և երևում էին հանկարծակի` քաղաքները հիմնահատակ տապալելու, ժողովուրդները սրի քաշելու կամ գերելու: Գալիս էին օրդուն օրդուի ետևից զանազան անուններով՝ հոներ (հուն-նու), քուշան (քուչանգ), սկյութ (սա-կա) և այլն, և անվե՜րջ, անվե՜րջ, անհատնու՜մ: Այնպես որ Արևմուտքում՝ Եվրոպայում, նրանց երկիրը սկսեցին անվանել «մարդկաին ցեղի լաբորատորիա» 32715։

Риттерт14

[Արևմուտքում] Հին Պարսկաստանը միշտ կանգնած է եղել նրանց հեղեղի առջև, որպես մի հզոր պատնեշ։

Պարսկ<աստանի>,

Իրանի ու Թուրանի կռիվը։

Պարթևական թաղ<ավորություն>։

Եվ կատաղի ու անհաշտ կռվի մեջ էին միշտ Իրանն ու Թուրանը [Ռուստեմ և այլն]… Բայց [ամեն անգամ] երբ նրանք կարողանում էին խորտակել Պարսկաստանի ուժը, ոտնատակ տալով անցնում էին դեպի Արևմուտք՝ դեպի Եվրոպա, Ուրալյան շղթայի ու Կասպից ծովի արանքով կամ Դարիալի ու Դերբենտի կիրճերով։