չոր [ու] այրված անապատներով միշտ մնացել է մեծ աշխարհակալների ու լուսավորությունների ճանապարհներից դուրս, մի կողմ։ Եվ անծանոթ է նա կլասիկ պատմիչներին, [Հին] պատմությունը չգիտե արաբ ժողովրդի ծնունդը։ Նա իր (ներքին մասերում) ոչ գետ ունի, ոչ լիճ։ Ավազաններ է շինում անձրևաջուրը հավաքելու և (ջրրհորներ են փորում)։
Նրա անապատները գալիս, հյուսիսում հասնում են Եփրատի ճոխ՝ հովիտները...
Եվ ամեն անգամ, երբ իր երկիրը նեղ է եկել կամ իր ու իր հոտերի կերակուրն է պակասել, հովիվ արաբն էլ կամաց շարժվել է դուրս՝ դեպի հարևան երկիրները, [նկատի առ<նելով>] ուր առատ արոտներ է գտել իր սոված հոտերի համար ու շեն քաղաքնեը՝ իր [ընչաքաղցության] ագահության ու թալանի համար։
Ուտելիք ու թալան — էն գլխից։ Եվ նա մի քանի անգամ իր խանձված արգանդից մարդահեղեղ է դուրս [հոսել] վիժել դեպի չորս կողմը, մանավանդ դեպի հյուսիս, դեպի Եփրատի ու Տիգրիսի հովիտները։
ժամանակի րնթացքում էս գաղթականությունները հաստատվելով ու բազմանալով հարևան երկիրներում, Հետագայում, 7-րդ դարում, սաստիկ հեշտացրին ու օգնեցին արաբական
Всеобщая история, т. первый 19