Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/171

Այս էջը հաստատված է

երբ հայտնվում Է Էն վարդապետությունը, որ ասում Է. «եկի ի հուր արկանել..», որ Արևելքն ու Արևմուտքը հանեց իրար դեմ։ т. III, <стр.> 260, 262, 27425

Քրիստոնեական վարդապետությունը մարդկանց ուղեղների մեջ մի հեղաշրջում առաջ բերավ, որի նմանը պատմությունը չգիտի։ Էդ հեղաշրջումը ո՜չ քաղաքական Էր, ո՛չ ազգայնական, այլ ուներ կուլտուրական և հասարակական նշանակություն։ Նրա առաքյալներն ու քարոզիչներն առաջ Էին եկել ժողովրդի ներքին խավերից (և հատկ<ապես> եբրայական ծագումից, որ չուներ ոչ քաղ<աքական>, ոչ հաս<արակական> մեծ նշանակություն)։

Առաջին անգամ Էր քարոզվում, թե բոլոր մարդիկ մի «Աստծո որդիք» են, ամենքը ունեն մի ներքին բարոյական արժանիք և ամենքը պիտի օգտվեն նույն իրավունքներով։

Պատմական ժամանակների սկզբից ամեն մի հասարակական կազմ հիմնված ու հաստատված Էր եղել անհավասարության ([դասակարգերի], կաստանների) վրա։

«ժողովուրդ» հասկացողությունը կնշանակեր միայն քաղաքականորեն իրավատեր քաղաքացիների թվով մեծ կամ փոքր՝ մի որոշ շերտ։ Իսկ նրա